Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոտոցիկլետով՝ դեպի Խանասոր. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 16,2015 12:26

Փորձելով հիմնավորել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է. «Մեր մոտոցիկլետի վրա ինչքան էլ Շումախերը նստած լինի, չի կարող 80 կիլոմետր-ժամ արագությունից ավելի գնալ։ Որպեսզի արագ հասնենք մեր ուզած կետին՝ անհրաժեշտ է ոչ միայն Շումախեր, այլեւ նոր մոտոցիկլետ»։

Ընդհանրապես՝ մոտոցիկլետը փոխելուց առաջ ճիշտ կլինի նախ սայլապանին փոխել։ Գուցե նոր վարորդը լավ էլ արագ կքշի, ու մոտոցիկլետը փոխելու կարիք չի լինի։ Չնայած՝ տպավորությունն այնպիսին է, որ Դաշնակցությանը ոչ մոտոցիկլետն է հետաքրքրում, ոչ արագությունը, ոչ էլ երթուղին։ Կարեւորը՝ որ «լյուլկայում» իր համար տեղ գտնվի։

Հ. Գ. Հետաքրքիր է՝ արագընթաց մոտոցիկլի ջատագով դաշնակները գիտեն, թե ում է պատկանում արագաչափերի բիզնեսը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930