«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չէ, մեր անվտանգության համար երաշխիքը, այլ Թուրքիայի կողմից ճանաչումը: Միջազգային ճանաչման գործընթացն էլ նպատակ է հետապնդում` Թուրքիային ստիպել ճանաչել»,- այսօր Մամուլի ազգային ակումբում կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նրա համոզմամբ, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որոշակի երաշխիք կլինի, բայց ոչ ամբողջական ու դրա ուղղակի վկայությունն այն էր նաեւ, որ ՀՀ առաջին նախագահն, որն իր նախորդներին մեղադրում էր սխալ քաղաքականության մեջ, ինքը բանակցեց`սահմանին ռուսական ռազմաբազա տեղակայելու համար:
Ի՞նչ նկատի ունի ՀՅԴ-ական գործիչը, երբ ասում է`Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչում` տեսանյութում
Աշխարհում այսօր ընթացող Ցեղասպանության ճանաչման գործընթացից, Կիրո Մանոյանը գտնում է, որ պետք է կարողանանք ճիշտ օգուտներ քաղել ու դրա թիվ մեկ գրավականը պետք է լինի Հայաստանի`ամուր եւ զարգացող պետություն լինելը:
Կարդացեք նաև
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ Ցեղասպանության ճանաչման գործընթացներում մեր երկրի անվտանգությունը դիտարկում է Հայաստանի ներքին կառավարման էֆեկտիվության համատեքստում ու դրա բացակայությունը նա պայմանավորում է արտաքին քաղաքական հարցերում անվտանգության ոչ էֆեկտիվությամբ: «Մեր հարցը մնում է`Թուրքիան կկատաղի՞, թե՞ չէ: Բայց Թուրքիան ե՞րբ կատաղած չի եղել, որ»,-տարակուսանք հայտնեց ՆԺԿ ղեկավարը:
Բանախոսի համար Հայաստանի վարած հակասական քաղաքականությունն է անհասկանալի. «Աշխարհը, Հռոմի պապը ընդունում են Ցեղասպանությունը, բայց Արձանագրությունները դեռ Հայաստանի խորհրդարանում են, թեպետ դրանք ստորագրողը դրանք ուղարկեց գրողի ծոցը: Ու հիմա ՀՀԿ-ականները ուռա-ուռա են գոռում: Մի իրարամերժ իրավիճակ է, որտեղ դուք ուզում եք, որ անվտանգության խնդիրներ քննարկե՞նք»:
Նա կարծում է, որ մեր բախտն ուղղակի բերեց այս անգամ, քանի որ աշխարհում բոլորը Թուրքիային ուզում են պատժել, հետեւաբար, Հայաստանի ստեղծվել է համար բարենպաստ իրավիճակ: Իսկ այն, ինչ որ արեց Հռոմի Պապը Արամ Կարապետյանը համարում է նրա, որպես մարդու մոտեցումը` հայկական մշակույթին, մեր ազգի պատմությանը:
«Ամերիկացիները շատ պրագմատիկ են ու հասկանում են, որ ոչ հայ-թուրքական, ոչ հայ-ադրբեջանական հարաբերություններ զարգացում չեն ունենալու, ու դա է պատճառը, որ չեն ուզում փող ծախսել: Դա չի նշանակում, որ տարածաշրջանի կարեւորությունն իր համար պակասել է»,- ասաց Արամ Կարապետյանն`անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայաստանում ծրագրերի կրճատմանը:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ