Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ղեկավարությունն այդ երկրում ազատությունը խեղդելով ՝ հայերին է մեղադրում

Ապրիլ 16,2015 12:01

Ադրբեջանում շատ լրագրողներ, քաղաքական ակտիվիստներ, իրավապաշտպաններ պետական դավաճանության, թմրամոլության, խուլիգանության, փողեր լվանալու եւ այլ կեղծ հոդվածներով ձերբակալվել են, հալածանքների ենթարկվել: Շատերը ստիպված են եղել հեռանալ Ադրբեջանից, այլ երկրներում քաղաքական ապաստան խնդրել: Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովն Ադրբեջանը համարում է աշխարհի ամենաժողովրդավար երկրներից մեկը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Հասանովն ասել է. «Բոլորը գիտեն, որ այսօր Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության,մարդու իրավունքների եւ քաղաքական ազատությունների առումով իրավիճակը չի զիջում աշխարհի ոչ մի երկրի» : Նա ասել է, որ աշխարհում հակաիսլամական եւ հակաթուրքական արշավ է իրականացվում, եւ տիրում են երկակի չափանիշներ:

Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է. «Ցավոք սրտի, այդ միտումները նկատելի են նաեւ որոշ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության մեջ, որոնք գործում են հայկական լոբբիի աջակցությամբ: Ադրբեջանի հասարակությունը հիանալի գիտի, որ Ադրբեջանի մասին բացասական կարծիք ձեւավորելու այդ փորձերը ոչ մի հիմք չունեն: Այն ուժերը, որոնք կանգնած են այդ արշավի հետեւում, ոչնչի են հասնի»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930