Լրահոս
Օրվա լրահոսը

2010-ից այս կողմ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական ծրագրերի արդյունավետությունը համարյա զրո է եղել. «168 ժամ»

Ապրիլ 16,2015 11:42

ԵՄԱ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ը հատկապես այս փուլում, երբ կարևորվում է Արևմուտքի ներկայությունը Հարավային Կովկասում, կրճատում նման քաղաքական ծրագրերի ֆինանսավորումը՝ նշեց, որ փոփոխությունների քաղաքական պատճառները տարբեր բնույթի կարող են լինել։ Ըստ նրա՝ եթե խոսքը ծրագրերի արդյունավետության մասին է, որը նույնպես կարելի է դիտարկել քաղաքական տեսանկյունից, ապա որոշ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերի արդյունավետությունը բավականին ցածր է։ «Եթե վերցնենք հայ-ադրբեջանական և հայ-թուրքական ուղղությունները, ապա ակնհայտ է, որ 2010-ից այս կողմ այդ ծրագրերի արդյունավետությունը համարյա զրո է եղել։ Բնականաբար, քանի որ, ուզենք թե չուզենք, այդ ծրագրերի ուղղվածությունը պետք է դիտարկել քաղաքական համատեքստում, այսինքն՝ եթե խոսքը գնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման մասին, ապա դրանք քաղաքական հարցեր են, և, բնականաբար, այն ծրագրերը՝ քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների աջակցության, որոնք միտված էին նպաստելու այդ քաղաքական խնդիրների լուծմանը, կարելի է որոշ առումով քաղաքական համարել և նրանց ֆինանսավորման նվազումը նույնպես պայմանավորել քաղաքական պատճառներով։ Բայց ես ենթադրում եմ, որ ԱՄՆ ներկայացուցիչները նկատի ունեին, որ դա կապված չէ ՀՀ արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ։ Եթե այսպես հասկանանք քաղաքականը, ապա միգուցե այդքան էլ կապված չեն իսկապես»,- պարզաբանեց Բ. Նավասարդյանը։

Հարցին՝ սա արդյոք չի՞ նշանակում, որ Արևմուտքը սկսում է կամովի զիջել իր դիրքերը Հարավային Կովկասում՝ ՌԴ-ին, նա պատասխանեց, որ Արևմուտքն այս տարածաշրջանում իր հետաքրքրություններն ու շահերը պահպանում է, իր մասնակցությունը տարբեր խնդիրների կարգավորմանը չի նվազեցնում։ «Բայց եթե դիտարկենք այդ հարցն այն տեսանկյունից, որ, բնականաբար, նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առանձին ուղղություններով ծրագրերի արդյունավետության վրա ազդում է այն, ինչ տեղի է ունենում, ապա՝ այո, և, բնականաբար, այդ ֆինանսական հոսքերը եթե չնվազեն, ապա որոշակի բաշխում տեղի կունենա այն ոլորտների ուղղությամբ, որոնք ավելի մեծ հեռանկարներ ունեն ծրագրերի արդյունավետության ապահովման տեսանկյունից»,- ասաց նա:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930