Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է վճարել մշակույթի նախարարի ուղեւորությունների համար. «Ժողովուրդ»

Ապրիլ 16,2015 11:35

Այս տարվա հունվարի 18-20-ը կայացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աշխատանքային այցը Ավստրիայի Հանրապետություն, նախարարը ներկա է գտնվել Ավստրիայի Կարինթիա երկրամասի մայրաքաղաք Քլագենֆուրտի «Կոնցերտհաուս» համերգասրահում տեղի ունեցած «Աղոթքի անիվ» պատարագի պրեմիերային։ Ավելի ուշ՝ 2015-ի մարտի 27-29-ը, Լեհաստանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Մալգոժատա Օմիլանովսկայի եւ Լյուդվիգ Բեթհովենի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկայի հրավերով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքային այցով մեկնել է Վարշավա։ Արդեն մարտի 5-ին Հռոմի հեղինակավոր Վիտտորիանո թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում բացվել է «Հայաստան, տապանի ժողովուրդ» խորագրով ցուցահանդեսը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Ի՞նչ են վերը թվարկվածները, եթե ոչ արտասահմանյան ուղեւորություններ. կարելի է ենթադրել, թե նախարարն իր գրպանից է վճարել այդ այցելությունների համար։ Անհասկանալի է, թե ինչու է նախարարությունը շրջանցել սրանք՝ խուսափելով տրամադրել որեւէ տեղեկություն այդ ուղեւորությունների համար հատկացված գումարի չափի վերաբերյալ։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930