Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Հարությունյան. Ժիրայր Սէֆիլյանը օրենք է խախտել. «Ժողովուրդ»

Ապրիլ 16,2015 11:20

Հատված ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հարցազրույցից:

 – Պարոն Հարությունյան, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ միության» 30 ազատամարտիկներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել բոլոր ազատամարտիկներին ապրիլի 17-ին լինել Ազատության հրապարակում՝ պահանջելու ազատ արձակել ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա ընկերներին։ Դուք եւս պատերազմի դաշտ եք գնացել եւ մասնակցել Արցախի ազատության համար պայքարին, չե՞ք հետեւելու ազատամարտիկների կոչին։

– Գիտեք ինչ, Դուք այնպիսի հարց եք տալիս… ես հարգում եմ բոլոր այն ազատամարտիկներին, որոնք պատերազմի դաշտ են գնացել ու կռվել են, բայց ոչ մի ազատամարտիկ իրավունք չունի օրենքից դուրս գալու։ Գիտեք ինչ, Հայաստանում կա քննչական կոմիտե, որն այդ հարցը քննում է այժմ։ Դուք այնպիսի հարց եք տալիս, որ ես իրավունք չունեմ մտնելու նման տիրույթ ու այդ հարցերին պատասխանելու։ Ես չեմ կարծում, որ Ձեր հարցը պետք է ինձ ուղղեք։ Այժմ այդ հարցով քննություն է իրականացվում։ Ես որեւէ բան չեմ կարող ասել։

– Բայց Դուք կարող եք Ձեր տեսակետը ներկայացնել։ Ասացեք խնդրեմ՝ Դուք ճի՞շտ եք համարում, որ Ժ. Սէֆիլյանին կալանքի տակ են պահում միայն նրա համար, որ նա քննադատում է այս իշխանություններին եւ պայքարում իշխանափոխության համար։

– Ես նորից եմ կրկնում՝ ազատամարտիկը նույն ՀՀ քաղաքացին է, որն իրավունք չունի օրենք խախտել, Դուք ինչու եք առանձնացնում, մարդ է, որը օրենք է խախտել։

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Ժիրայր Սէֆիլյանը օրե՞նք է խախտել։

– Իհարկե, խախտել է, եթե չխախտեր, կարո՞ղ է պատահի՝ լիներ բանտում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Մեր հարգելի գեներալը նույնիսկ տեղյակ էլ չի, որ Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացի չի (դիմել է բազմիցս, բայց ամեն անգամ մերժվել): Այսօր ազնիվ ու անկաշառ մարդ լինելը համարվում է օրենքի խաղտում:
    Հրանտ Պապիկյան ու Թրավիս “նավիխըդ”

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930