Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքում բացասական կանխատեսումներին. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 16,2015 11:09

Ընդհանուր աոմամբ՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ լավատեսական կանխատեսումներ միջազգային ֆինանսական կառույցների կողմից այլեւս չեն հնչում։ Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման բանկը՝ Եվրոբանկը, իր վերջին կանխատեսումը արել է այս տարվա հունվարին, ըստ որի՝ 2015-ին մեր տնտեսությունում կլինի զրոյական աճ։ Միջազգային ազդեցություն ունեցոդ ֆինանսական կառույցներից ամենալավատեսը Ասիական զարգացման բանկն է, որը մարտի վերջին Հայաստանի այս տարվա տնտեսության համար կանխատեսել է 1.6 տոկոս աճ։ Սակայն սպասվում է, որ առաջիկայում այս կառույցը հանդես կգա համաշխարհային տնտեսության միտումների մասին նոր վերլուծությամբ, եւ ամենայն հավանականությամբ Ասիական զարգացման բանկը նույնպես կվատթարացնի Հայաստանին վերաբերող կանխատեսումները։

Այն, որ նման կառույցները, իրար հերթ չտալով, ավելի ու ավելի տխուր կանխատեսումներ են անում մեր տնտեսության միտումների վերաբերյալ, ամենևին էլ տարօրինակ չէ: Իրենց հաշվարկներում փորձագետները հիմնվում են տվյալ պահին եղած ցուցանիշների վրա եւ պրոֆեսիոնալ առումով չեն կարող ենթադրություններ անել այս կամ այն գործընթացի ազդեցությունը գնահատելիս։ Օրինակ՝ հաշվարկներում հաշվի է առնվում այն, որ Ռուսաստանից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները նվազել են եւ դա ուղղակի ազդեցություն է թողնելու տնտեսության վրա։ Որոշ ժամանակ անց պարզվում է, որ բացի ուղղակի ազդեցությունից, տրանսֆերտների նվազումը ունենում է նաեւ անուղղակի ազդեցություն, որը նախկինում ճշգրիտ գնահատել հնարավոր չէր։ Եվ ահա դա է պատճառը, որ գնալով

կանխատեսումները վատանում են։ Չի կարելի բացառել, որ միջազգային ֆինանսական կառույցների փորձագետները հիմա դեռ չես գնահատել տեղի ունեցող բոլոր գործընթացների անուղղակի ազդեցությունները մեր տնտեսության վրա եւ առաջիկայում դրանք արձանագրելու դեպքում է՛լ ավելի նվազեցնեն մեր տնտեսության վերաբերյալ կանխատեսումները։ Նույնիսկ կարելի է պնդել, որ դրանք անկասկած ավելի են վատանալու առաջիկայում։

ՀՀ կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքում այս կանխատեսումներին։ Այս պահին կառավարությունը չի փոխել 2015 թվականի տնտեսական աճի վերաբերյալ իր «կանխատեսումը», որը արտացոլված է 2015 թվականի պետական բյուջեի մասին օրենքում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930