Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկման առիթով Սերժ Սարգսյանին հյուրընկալված կուսակցությունների թվում էր նաեւ ՀՀՇ-ն: Արարատ Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ մեկ ամիս անց հստակեցրե՞լ են իրենց դիրքորոշումը: «Դե, հիմա որոշակի քննարկումներ կան, բայց սպասում ենք հայեցակարգի հրապարակմանը: Մեր դիրքորոշումը հայտնի է տարիներ շարունակ, խորհրդարանական կառավարման մոդելին մենք կողմ ենք, մեզ մոտ էլ բազմակարծության սկզբունքը շատ ամուր հիմքի վրա է, բայց մեծամասամբ կողմ ենք եւ գտնում ենք, որ ավելի արդյունավետ է: Փաստաթուղթը կհրապարակվի՝ որոշումը վերջնական կկայացնենք»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում