Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը, Մարտի 1-ի մյուս զոհերի հարազատների հետ հանդիպել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ում հրահանգով տասը սպանությունների մասերն անջատվել էին գործից։ Դեռ անցյալ տարեվերջին դատախազը խոստացել էր, որ սայլը տեղից շարժվելու է։
– Դուք հույսեր ունե՞ք, որ ձեր որդու սպանությունը կբացահայտվի։
– Ես դատախազությունում էի, երբ Գեւորգ Կոստանյանն ասաց՝ տղամարդու խոսք եմ տալիս, սայլը տեղից կշարժվի, առ այսօր ոչինչ չի փոխվել, ոչինչ չի շարժվել։ Իրենք շատ լավ գիտեն հիվանդանոց տանողներն ովքեր են եղել, ես էլ գիտեմ, բայց գործի մեջ նրանց անունը ընդհանրապես չի շոշափվում։
Ես դրա համար եմ շատ ջղայնացած, դրա համար ուզում եմ փաստաբանի հետ գնալ։ Իրենք պիտի աշխատեն, մեզանից կախված ոչ մի բան չկա, 7 տարին անցավ, 10 տարին էլ կանցնի, արդյո՞ք փոփոխություն կլինի։
Կարդացեք նաև
Այս վիճակում ոչ մի հույս չեմ կապում, ոչ մեկի ասածին չեմ հավատում, ես էլ դարձել եմ հոգեկան հիվանդ արդեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում