Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Էրդողանն ի՞նչ իմանար, որ կատարյալ դժբախտությունը դեռ առջեւում է. «Հրապարակ»

Ապրիլ 16,2015 10:28

Ահա թե Անկարայի համար ինչ հետեւանք ունեցավ, Ալիեւի կամակորություններին տուրք տալով, ցյուրիխյան արձանագրությունները չվավերացնելը։ Բայց դա դեռ նախագահ Էրդողանի կես դժբախտությունն էր, որին ինքը հրաշալի տեղյակ էր եւ անճարակությունից երեկ, Ղազախստան մեկնելուց առաջ, օդանավակայանում լրագրողներին հայտարարել էր, թե ԵԽ բանաձեւն իր «մի ականջից կմտնի, մյուսից դուրս կգա», այսինքն՝ ինքը դա անտեսելու է։ Էրդողանն ի՞նչ իմանար, որ կատարյալ դժբախտությունը դեռ առջեւում է։

Նրանից հետո, երբ ապրիլի 14-ին Էրդողանը հիմարություն ունեցավ հայտարարելու, թե «Պապը սխալվել է՝ Հայոց ցեղասպանություն ասելով, նախազգուշացնում եմ, որ երկրորդ անգամ չսխալվի», բանաձեւի նախագծում երեկ լրացում է առաջարկվել եւ ընդունվել, որով Եվրոպայի խորհրդարանը 28 անդամ երկրների անունից գովել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի ապրիլի 12-ի հայտարարությունը։

Այս ապտակին Էրդողանը դժվար թե սպասեր, եւ շատ հետաքրքիր է, թե հիմա ում եւ որտեղից է ետ կանչելու։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahe says:

    Ետքան հռճվել այն փաստից որ ԵԽ կնդունի բանաձև ցեղասպանության վերաբերյալ, ոչ տեղին է ոչ էլ ճիշտ: ԵԽ առաջին անգամ չէ որ ընդունումա բանաձև Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: 1987,2000 և 2002-ին արդեն նմանատիպ բանաձևեր ընդունվել են: Ու ինչա տվել ետ մեզ, առանձնապես ոչինչ: ԵԽ-ի և Եվրոպական պետությունների նմանատիպ վարքի պատճառը ոչ թե այն է որ նրանք շահագրգրված են հայող ցեղասպանության ճանաչման ու ընդունման ձաստով, այլ դրա պատճառը հիմնականում այն է որ Էրդողանը իր հայտարարություններով վիրավորեց Հոոմի Պապին: Եվ որպես կաթոլիկ պետությունների միություն իրենց պարտքը համարեցին ի պաշտպանություն Պապի նմանատիպ գործողությունների գնալ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930