Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական թղթապանակի գաղտնիքը. «Ժամանակ»

Ապրիլ 16,2015 10:21

Եվրախորհրդարանն ապրիլի 15-ին բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ` կոչ անելով Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը: Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը չարժե գերագնահատել և միաժամանակ պետք չէ, իհարկե, թերագնահատել: Սա իսկապես նշանակալից իրադարձություն է, քանի որ Եվրախորհրդարանի դիրքորոշումը, ըստ էության, նշանակում է Եվրամիության դիրքորոշում, որը միավորում է 28 երկրի:

Մյուս կողմից, սակայն, մեծ հաշվով ինչ է Եվրամիությունը որպես քաղաքական միավոր, և մասնավորապես ինչպիսին է նրա դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում, եթե, օրինակ, Եվրամիության ներկայիս անխոս առաջատար, եվրոպական քաղաքականության լոկոմոտիվ հանդիսացող Գերմանիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունն ու հեռու է մնում այդ խնդիրներից:

Եվրոպական քաղաքականությունն այս առումով ենթակա է ԵՄ անդամների առանձին մոտեցումներին և անհատական քաղաքականությանը, ու այդ տեսանկյունից, օրինակ, միայն Գերմանիայում կամ Մեծ Բրիտանիայում ճանաչումը կարող էր շատ ավելի բան նշանակել, քան ճանաչումը ընդհանուր եվրոպական մակարդակում: Այս տեսանկյունից, տեղի ունեցածն, իհարկե, ավելի դեկլարատիվ բնույթի է և իր քաղաքական նշանակությամբ զիջում է նույնիսկ Վատիկանում տեղի ունեցած պատարագի նշանակությանը:

 

Մուսա Միքայելյան

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930