Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Աբովյանից մինչև Ժիրայր Սեֆիլյան կորցված ազնվականություն

Ապրիլ 16,2015 10:18

Երբևէ մտածե՞լ ենք, թե ինչու մեզանից ամենաբարեկիրթը Բեյրութի, Սիրիայի, Հունաստանի և մնացյալ սփյուռքի հայերն են: Ըստ դասակարգման՝ հայաստանաբնակներս վերջինն ենք:

Խաչատուր Աբովյանից առ այսօր, «Հյուսիսի վայրենիներ»-ը (այդպես էր կոչում ռուսներին Նապոլեոնը) արևելահայության սերուցքը հետևողականորեն ենթարկել են ֆիզիկական ոչնչացման, խեղել հայոց պատմությունը… Արվել է ամենը, որ հայը գավառական մակարդակից վեր չբարձրանա:

Իրական պատմությունը վերականգնելու համար Հրանուշ Խառատյանին հինգ մարդկային կյանք անհրաժեշտ կլինի: Միայն սերժ-քոչարյանական տարիներին չորս տասնյակ չբացահայտված քաղաքական սպանություններ են եղել: Բայց այդ մասին մի ուրիշ անգամ: Այսօր՝ հայտածվող սերուցքի մասին:

Ինչո՞ւ են կերակրատաշտին օգտվողները սարսափում Ժիրայր Սեֆիլյանից, մի՞թե նա միակ արդարության ջատագովն է: Ամենևին: Ֆրիդրիխ Նիցշեն ասում էր՝ ցանկացած պայքար տեսակի կռիվ է: Այս երկու տեսակի ետևում մարտնչում են առաքինությունը և անառակությունը:

Ո՞րն է հայոց պետականության համար ամենից մեծ վտանգը, Թուրքիա՞ն, Ադրբեջանում տեղակայված ռուսական հրթիռնե՞րը, թե՞ միջազգային բանկը… Ոչ մեկը, և ոչ էլ մյուսները, այլ՝ արևելահայի գավառականությունը, որը տիղմի նման փակում է նրա զգայարանները, զրկում ներքին ձայնը լսելուց ու գռեհկության մոլախոտի համար պարարտ հող ստեղծում: Փրկությունը բարեկրթությունն է՝ մասշտաբային մտածողության առաջին երաշխիքը:

Կանգնած ենք ճակատագրական երկընտրանքի առջև: Մնալ խորհրդարանական պլեբեյների հետ կյանքի հատակո՞ւմ՝ հավատարիմ քավոր-խնամիական սկզբունքներին (լավ գործ, կողմնակի եկամուտ…), սերունդներին հավերժ դատապարտելով «ապպեներ»-ի, թե՞ գնալ Ժիրայր Սեֆիլյան տեսակի ուղով, ընտրել Գարեգին Չուգասզյանի Կոմիտասյան Հայաստանն ու Վարուժան Ավետիսյան ասպետի կերպարը…

Հռոմի պապի ուղերձ-հայտարարությունը մեկընդմիշտ հավասարության նշան դրեց ռուս – թուրք երևույթի միջև, Նարեկացուն մեծարելով հայ մարդուն հիշեցրեց իր կորուսյալ տեսակի մասին…

Որքան էլ համոզված ենք, որ այս կյանքում խելքը ի վերուստ, յուրաքանչյուրիս տրված միակ արդար պարգևն է, այդուհանդերձ առաջնությունը պետք է զիջենք մեզանից ավելի բարեկիրթներին:

Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը ջրի բերածներ չեն: Նրանք Աստծո կողմից հայ ժողովրդին վերադարձված մեր ազնվականներն են: Ես օտարի փաստման կարիքը չունեմ, իմ տեսակի՝ քաղաքակրթությանը տված արժեքների իրավունքով ինքս եմ նրանց ազնվականի տիտղոս շնորհում…

Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Կեցցե՛ք, շատ ճիշտ եք:

  2. Գալուստ Ենոքյան says:

    Չնայած մի փոքր համաձայն չեմ «ազնվաականության» հարցում ( կարծում եմ որ ամենուր էլ ունենք եվ ազնվական եվ պնակալեզ) սակայն շնորհակալ եմ Վահագն գրածիդ համար:

  3. Այո՝ ազնվագույնները միշտ առաջին գծում են եղել: Նրանց յուրաքանչյուրի կորուստը չափազանց ծանր է նստել մեր գենի վրա: Այսօր հասել ենք նրան, ինչին հասել ենք: Այս պահին գուցեև ազգի փրկության խնդիր ունենք: Գուցեև դրան հասել ենք արտաքին ազդեցության արդյունքում, բայց դա մեզ ինչքանո՞վ է արդարացնում:
    Ազգի սերուցք, ազգի սերուցք ենք ասում՝ նրանք են ազգի սերուցքը: Ազնի՜վ, վե՜հ, անձնազո՜հ՝ այդ սերուցքը փոքրացե՜լ, մի բուռ է դարձել. մի Սեֆիլյան, մի Չուգասզյան, մի Վ.Ավետիսյան, մի Պավել Մանուկյան, մի Վարդան Պետրոսյան, մի Շանթ ու Շահեն իրենց ընկերներով… Իսկական ազնվականն էլ ինչպե՞ս է լինում: Տարիներ հետո գուցեև արձաններ կանգնեցնենք: Իսկ այսօր այսպես հանգիստ կարող ենք… տրորել:

  4. Hethum Lambron says:

    Please do not categorise / segregate Armenians into groups.
    I agree with the rest wholehartedly. Founding Parliament is the first organization that have a vision on the future of our Nation

  5. Արթուր says:

    Հարգելի հեղինակ, մի՞թե Ձեր կարծիքով եթե հարգարժան ու հայրենասեր Ժիրայր Սեֆիլյանը սփյուռքահայ է, ապա դա կապ ունի Ձեր նշած Բարեկրթության հետ: Իսկ եթե Դուք ինքներդ Ձեզ համարում եք Անբարեկիրթ, ապա ցավում եմ Ձեզ համար: Կարճ ….”արևելահայ գավառականի” բարբառով ասած Դուք ՏՈՒՖՏՈՒՄ ԷՔ Ձեր անկապ հոդվածով

    • Այն ,որ հոդվածը անկապ է,ճիշտ է:Հոդվածում ներկայացվում է,որ ռուսները ոչնչացրել են արևելահայ ազնվականության սերուծքը:Հոդվածագիրը հակառուսական քարոզ անելով մոռանում է,որ ընդհանրապես հայ ազնվականության սերուծքը իր ապահով և գնահատված կյանքը շարունակեց Ռուսաստանում:Սրա ապացույցն է այն հարյուրավոր հայ գեներալների գոյությունը ցարական բանակում,որոնց մեծ մասը ազնվական ծագում ունեին:Հայ ազնվականության,ինչպես և ռուս ազնվականության սերուցքը ոչնչացվեց խորհրդային շրջանում և կապ չունի ռուսի հետ:Եթե այդ ոչնչացված ազնվականության սերունդը մնար և իր ձեռքը վերցներ մեր պետության ղեկավարությունը,մենք կունենայինք այլ Հայաստան:

  6. Ռազմիկ Էվոյան says:

    Գուրգեն Տեր-Մովսիսյանի, Նժդեհի, Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթե Մելքոնյանի, Ժիրայր Սեֆիլյանի և ազգի մյուս մեծերի (սերուցքի) շնորհիվ մենք կճեղքենք դրսից ու ներսից մեր ժողովրդին պարտադրված ճնշումն ու արգելքը: Դրա համար գիտակցենք մեր Իրավունքը:
    Մեր Ազնվությունը, Միտքն ու Եռանդն ուղղենք դեպի բաղձալի Հաղթանակ:
    Միացե՛ք, հայե՛ր…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930