Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ. «Այս բանաձեւն այլ կերպ, քան չիմացություն եւ անտեղյակություն չի կարելի բնորոշել»

Ապրիլ 16,2015 01:07

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը իր պաշտոնական կայքում արձագանքել է ապրիլի 15-ին Եվրոպայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը: Ստորեւ ներկայացնում ենք Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը.

«Եվրոպական խորհրդարանը, որը հայտնի է Թուրքիա-ԵՄ հարաբերություններում խոչընդոտներ ստեղծելով, հերթական անգամ ձգտում է 1915 թվականին պատմությունը վերաշարադրել: Այս ձգտումը հանգեցրել է 2015 թվականի ապրիլի 15-ին ընդունված անհեթեթ բանաձեւի տեքստին, որը բառացիորեն կրկնում է հայկական քարոզչության հակաթուրքական կարծրատիպերը:

Այս բանաձեւով Եվրոպական խորհրդարանը կրկնել է անցյալում կատարած իր սխալը, ինչն անհամատեղելի է միջազգային իրավունքի հետ եւ գերազանցում է նրա իրավասությունները: Մենք լուրջ չենք վերաբերվում նրանց, ովքեր կեղծելով պատմությունը եւ օրենքները՝ ընդունեցին այս բանաձեւը: 2014 թվականի ընտրություններին ԵՄ-ի քաղաքացիների 42%-ի մասնակցությունն արդեն ենթադրում է, որ այս խորհրդարանը բռնագրավել է ԵՄ-ի քաղաքական մշակույթը:

Մենք վերադարձնում են այս տեքստը Եվրոպայի խորհրդարանին, քանի որ այն անհասկացողության աննախադեպ օրինակ է եւ, որպեսզի այն տեղ գտնի այն փաստաթղթերի շարքում, որոնց մասին Եվրոպայի խորհրդարանը կամաչի հիշել ապագայում: Նրանք, ովքեր ընդունել են այս տեքստը՝ երեւի հիշում են, որ ԵՄ-ն ստեղծվել է հաշտեցման եւ խաղաղության մշակույթի սյուների եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատ շուկայական տնտեսության հիմքերի վրա:

Մենք հաջողություն ենք մաղթում բանաձեւը ընդունած քաղաքական գործիչներին եվրոպական արժեքների հետ կապ չունեցող եւ ատելություն վրեժ ու հակամարտության մշակույթ սերմանող անձանց հետ իրենց արմատավորված համագործակցությունում: Եվրոպական խորհրդարանի ընտրովի, միակողմանի վերաբերմունքը 1915 թվականի իրադարձություններին կարող են վնասել Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերություններին եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ առկա խնդրի լուծումը հեռացնում են:

Այս բանաձեւն այլ կերպ, քան չիմացություն եւ անտեղյակություն՝ չի կարելի բնորոշել: Ցավոք սրտի՝ այն ինչը կանգնած է այս ամենի հետեւում, կրոնական եւ մշակութային ֆանատիզմն ու ուրիշի նկատմամբ անտարբերությունն է: Եթե Եվրոպական խորհրդարանն ուզում է միասնական ապագա կառուցել եվրոպացիների համար, նա պետք է հասկանա, որ դրան չի կարող հասնել տարբեր կրոնները եւ մշակույթները առանձնացնելով»

Ինչ վերաբերում է 1915 թվականի իրադարձություններին՝ Թուրքիան փութաջանորեն կատարել է իր պարտավորությունները հիմնելով իր հիշողության վրա: Մենք հույս ունենք, որ Հայաստանն էլ հնարավորինս շուտ նույնպես կհասնի այսպիսի մակարդակի:

Մինչեւ 1915 թվականի դեպքերով զբաղվելը Եվրոպայի խորհրդարանի անդամները ավելի լավ է բախվեն իրենց սեփական անցյալին եւ հիշեն հատկապես նրանց դերակատարությունը եւ պատասխնատվությունը մարդկության ամենավատ աղետների համար, այնպիսիք ինչպիսիք են Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930