Չնայած Կենտրոնական բանկը մոտ 1 ամիս առաջ զգուշացրել էր հայաստանցիներին
խուսափել նկարում պատկերված «Ռոսս Գրուպ» ընկերության ծառայություններից օգտվել,
քանի որ դրանք զեղծարարության տարրեր են պարունակում, սակայն այս ընկերության գովազդային պաստառները դեռ շարունակում են «զարդարել» քաղաքի տարբեր հատվածներ:
«Ռոսս Գրուպի» առաջարկած կասկածելի «օգնությունն» այնքան է գայթակղել փողի կարիք ունեցող հայերին, որ նրանք շարունակում են հետաքրքրվել այս ընկերությամբ, որը խոստանում է մարել հաճախորդների վարկերը՝ դրա դիմաց ստանալով վարկի 20-30%-ի չափով գումարը:
Մենք եւս փորձեցինք կապ հաստատել «Ռոսս Գրուպի» հետ:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
15.03.2015