Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության վկայագիրք

Ապրիլ 16,2015 12:30

Դամասկոսցի Ֆաիզ էլ Խուսեինը այն բազմաթիվ վկաներից է, ովքեր անտարբեր չնայեցին մի ամբողջ ժողովրդի կոտորածին ու իրենց տեսածը, որպես վավերագրություն, հանձնեցին թղթին՝ ի լուր աշխարհի: 1917 թվականին նիդեռլանդերենով Դեն Հաախում (Հաագա) լույս է տեսել Խուսեինի «Կոտորածները Հայաստանում» գիրքը: Նպատակ ունենալով փոքրիշատե նպաստել թուրք-ադրբեջանական՝ աշխարհով մեկ տարածվող սուտ ու կեղծ հակահայ քարոզչության դեմ պայքարին, Բելգիայում գործող «Նուարդ» մշակութային միության նախաձեռնությամբ վերատպվել է գիրքը՝ այն հին ֆլամանդերենից նորի վերածելով:

Գիրքը վերատպվել է նոր՝ գունավոր կազմով ու «Նուարդ» մշակութային միության նախագահ Գեւորգ Մինասյանի առաջաբանով. այն նվիրվում է Հայոց մեծ ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ ու անշիրիմ զոհերի հիշատակին: Գիրքը տրամադրվում է Բելգիայում արտերկրների դեսպանություններին, գրադարաններին, շահագրգիռ կառույցներին, անհատներին: Աշխատանք է տարվում այն տրամադրել նաեւ Հոլանդիայում հավատարմագրված դեսպաններին:

«Նուարդ» մշակութային միության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930