Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչից չպետք է խուսափել դիետայի ժամանակ

Ապրիլ 16,2015 11:00

Այն մարդիկ, որոնք հետեւում են դիետայի «օրենքներին», այն է, թե 18:00-ից հետո չի կարելի ուտել, կամ նիհարելու համար պետք է լիովին սննդակարգից բացառել ճարպը, մասնագետները նրանց խորհուրդ են տալիս չհետեւել այդ կանոններին, քանի որ դրանք չեն համապատասխանում իրականությանը եւ ոչ թե անհրաժեշտ է երեկոները չուտել, այլ կարեւոր է, թե ի՞նչ եք ուտեւմ եւ ի՞նչ կալորիականությամբ: Վերջին ընդունած սնունդը պետք է լինի քնելուց 2-3 ժամ առաջ:

Կարող եք ուտել մածուն, կաթնաշոռ կամ անյուղ միս, ձուկ` բանջարեղենով պատրաստած: Ճարպերը օրգանիզմում բազմաթիվ գործընթացներում ներգրավված են ու շատ կարեւոր են առողջության համար, բայց սա չի նշանակում, որ պետք է օգտագործել շատ ճարպային սնունդ, պարզապես անհրաժեշտ է նվազեցնել ճարպի օգտագործումը` 10 % (ձեր քաշը բազմապատկեք 0,5-ով, ստացված փոխարժեքը կլինի օրական ձեր օրգանիզմին անհրաժեշտ ճարպի քանակը):

Տարածված կարծիք կա, որ ջուրը գիրացնում է եւ այդ պատճառով շատերը նաեւ սահմանափակում են իրենց օրական ջրի ընդունման քանակը, կամ ընդհանրապես չեն խմում, առանց իմանալու, որ դա այդպես չէ ու քանի որ մեր օրգանիզմի գերակշռող մասը ջուր է, այդ պատճառով պետք է օրական 2 լիտր ջուր խմել:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
15.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930