Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյան. «Դաշնակցությունը ընդդիմության վրա ճնշում չի գործադրում»

Ապրիլ 15,2015 22:45

Լեռնային Ղարաբաղում իր ընթացքի մեջ է նախընտրական քարոզարշավը: Վերջին շրջանում արցախյան մի քանի ընդդիմադիր կուսակցություններ հայտարարում են, թե  իշխանական կուսակցությունները խախտումներ են կատարում եւ ճնշումներ են գործադրում իրենց վրա:

«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը բողոք էր ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետարանին եւ Լեռնային  Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Ըստ այդ բողոքի՝ «Ազատ հայրենիք» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների՝ նախատեսված անվճար տեղերում փակցված պաստառները չեն համապատասխանում քաղաքապետի որոշմանը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, թե ԼՂՀ հատուկ ծառայությունները ահաբեկել են կուսակցության շտաբի տերերին, եւ վերջիններս պահանջում են, որ «Ազգային վերածնունդը» ազատի տարածքը: Իսկ Կոմունիստական կուսակցությունը Aravot.am-ին հայտնել էր, թե հեռուստատեսությամբ ընդդիմադիր կուսակցություններին չեն լուսաբանում, եւ իշխանական կուսակցությունները հակաքարոզչությամբ են զբաղվում:

Ընդդիմադիր կուսակցությունների այս հայտարարությունների մասին Aravot.am-ը զրուցեց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Արցախի կառույցի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ:

«Կարծում եմ՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մի քիչ չարաշահում է, նման տեղեկություններ մենք չունենք: Եվ եթե ճնշումներ են գործադրվում, դա մենք չենք»,- ասաց նա:

Պարոն Իշխանյանը համոզված է, որ հեռուստատեսությունները հավասար սկզբունքներ եւ իրավունքներ են տալիս բոլոր կուսակցություններին. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ունենք մեր ներկայացուցիչը, որը հետեւում է հեռուստատեսությամբ տրվող եթերիներին: Այդ առումով՝ որեւէ նախապատվություն կամ որեւէ մեկին երկրորդական պլան մղելու երեւույթ չենք տեսել»:

Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության ահազանգը համապատասխանում է իրականությանը. «Ճիշտ չէր լուսաբանված եւ աշխատանքները ժամանակին չէին կատարված թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, թե՛ կուսակցությունների կողմից նախապատրաստական աշխատանքների՝ տեղերի հատկացման հետ կապված: Պարզապես թյուրիմացաբար մի կուսակցությունը մյուս կուսակցության տեղում է իր պաստառը տեղադրել: Լուրջ խախտումներ չեն եղել, այդ առումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացրել է բոլոր կուսակցություններին, միջոցներ են ձեռնարկվել, այդ ամենը շտկված է»:

Դավիթ Իշխանյանը հավելեց, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը լուրջ խախտումների չի հանդիպել. «Մենք միաժամանակ նույն օրվա մեջ լինում ենք տարբեր շրջաններում: Տարբեր շրջաններից ահազանգ չենք ստանում, ընդհակառակը՝ ժողովուրդը հանդիպումների է գալիս, իրենց մտահոգություններով է կիսվում, հարցադրումներ է տալիս, լսում է մեր նախընտրական ծրագրային հիմնադրույթները եւ նախապատրաստվում առաջիկա ընտրություններին»:

Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    – Իշխանություններ… մենք որպես իշխանություն չունենք, ունենք մարդիկ, ովքեր լծակները ձեռքներին սեփական գրպանի համար են աշխատում:Համարյա չենք տեսնում մարդ, ով պատրաստ է ժողովրդին աջակցելու, քանի որ այսքան իրար հաջորդող թանկացումները,արտագղթը…
    Տեսնում ենք մարդկանց մի խմբավորում ովքեր պատրաստ է ժողովրդին աջակցելու,եվ ճիշտ ուղղու վրա դնելու որ հանկարծ փորձանքի չհանդիպեն:Այն օրվանից երբ ՀՅԴ-ն միացավ ռեժիմին,նրանց առաջին քայլը եղավ Հիմնադիր խորհրդարնի անդմներին բերդ ուղարկելն, որպիսի չհարամեին Ապրիլի 24 շոուն:
    -Դաշնակցություն կուսակցությունն ի սկզբանե մասնակցություն ունեցել է մեր հայ ազգի` մտավորականների վերացման խնդրում:
    Այս հայ մտավորականներն էին՝ Նազարեթ Տաղավարյանը, Սարգիս Մինասյանը, Հարություն Ճանգյուլյանը, Գարեգին Խաժակը և Ռուբեն Զարդարյանը։ Չհասած Դիարբեքիր, Կարաչայորեն կոչված վայրում նրանք սպանվեցին պետության կողմից (ՀՅԴ) հովանավորվող զինված բանդայի կողմից, որը գլխավորում էր Չերքեզ Ահմետը և նրա սպաներ Հալիլն ու Նազիմը:
    Կեցցեք դաշնակցությունը,հուռաաաաա

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930