Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Դուրյանը` քարդաշյանական աժիոտաժի մասին. «Այսքան շուխուռը խոսում է մեր պրովինցիալիզմի մասին». (Տեսանյութ)

Ապրիլ 15,2015 22:30

«Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնը եւ Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը շարունակում է  «Ականջդ բեր ասեմ» խորագրով հանդիպումների շարքը: Այսօր՝ ապրիլի 15-ի հյուրն էր ճանաչված դերասան` Նարեկ Դուրյանը:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է Քիմ Քարդաշյանի այցի հետ կապված իրարանցման վերաբերյալ: «Այսքան շուխուռը ժողովրդական լեզվով ասած խոսում է մեր պրովինցիալիզմի մասին, պատկերացնում ե՞ք ինքը գար Ֆրանսիա, երեւի ոչ ոք չիմանար…Պարզապես սկսած այն բանից, որ ինքը 300 մլն մարդու վրա կարող է «դուրս գալ» ԱՄՆ-ում եւ լուսաբանել ջարդը, դա միայն դրական է, 300 մլն ամերիկացու համար խելքս չի գնում, բայց ինքը կարողանում է ստիպի, որ այդ մասին խոսեն»,-ասում է Նարեկ Դուրյանը:

IMG_1

Նա զարմանում է, որ մինչ օրս հայերը այդպես էլ չկարողացան դիվանագետ լինել, մերժում են այս կամ այն ազգին ու երկիրը, փոխանակ առաջնորդվեն Հայաստանի շահերերով: Նարեկ Դուրյանը մեծագույն հարգանք տածելով ազգային ու հայոց լեզվի մասին, զարմացած է, թե ինչու փակեցին, օրինակ, ռուսական դպրոցները, կամ «պուլտը» ինչու են թարգմանել «հեռակառավարման վահանակ»:

IMG_2

«Ռուսական դպրոցներ չկան, բայց փոխարենը Ճարտարապետական պոռնոգրաֆիա են ստեղծում, ռաբիզն էլ ֆիլհարմոնիայից  չի պակասում»,-հավելում է նա;  Նարեկ Դուրյանն ասում է, որ շատերը լավ հայերեն թելադրություն գրելը հավասարեցրել են հայրենասիրությանը: Նա նաեւ  տարակուսանքով է վերաբերվում արվեստագետներին տրվող կոչումներին, ասում է՝ լսարանն է որոշում, թե ինչ կոչում ունես: Արվեստագետը այս առիթով մի դրվագ հիշեց՝ երբ շքանշան էր իրեն շնորհվել, հայրը՝ մեծանուն Օհան Դուրյանը կատակել էր. «Տղաս ուշադրություն դարձրու՝ այն մեդալը, որ ետ տվի, նորեն քեզ չտան»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Ara says:

    Իսկ Դուրյանի անճաշակ ու տափակ ՛՛հումոր՛՛-ը հանդուրժելը մի՞թե պրովինցիալիզմ չէ…

  2. Հ.Շ. says:

    անիմաստ, ինքնահաճ կարծիքներ

    Նարեկ Դուրյան ամենացայտուն օրինակներից մին է՝ ցած մակարդակի, անվայել, լոկ առեւտրական «արուեստի», զորս յաջողում են – բառացիօրէն – ծախել հայ ժողովուրդին

    Դոն Ժուան Ավիա՝ ամօ՛թ ՝
    https://hetq.am/arm/news/25445/don-zhuan-aviaamo%D5%9Bt.html

    Հ.Շ., Գանատա

  3. Գարեգին says:

    ասում է ՝ «պատկերացնում ե՞ք ինքը [Քիմ Քարդաշյան] գար Ֆրանսիա, երեւի ոչ ոք չիմանար…»

    իրապե՞ս, Բարոն Դուրյան…

    ահա Քիմ Քարդաշյանը, Ֆրանսիայի մայրաքաղաքում՝

    https://www.youtube.com/watch?v=yFI5to-CPiw

    https://www.youtube.com/watch?v=iP6qnRYaPkc

    https://www.youtube.com/watch?v=bUXy7XwCNP4

    https://www.youtube.com/watch?v=PsCweUmgSx0

    https://www.youtube.com/watch?v=7Igw_96tMGE

    ևայլն…

    Հայաստանում, շատ աւելի զուսպ եւ կրթյալ էր ժողովուրդը…

  4. Seyran says:

    Նարեկ Դուրյանի հումորը հենց պրովինցիալիզմի դեմ է…:

  5. Vincent says:

    Իսկ Դուրյանը մեր նման գեղացի չի. տեսե՛ք, «պրովինցիալիզմ»ի պես զարգացած բառեր է օգտագործում:

  6. gohar says:

    Գարեգին ,շատ շնօրհակալւթիւն, ի՜նչ հաչւիքօվ եվ հպարտւտըյամբ նայեցի զեր նշաց բօլօր լինքերը․ ” երեւի ոչ ոք չիմանար”․լրիվ հակադարզվեց․

  7. Ռազմիկ says:

    Դժբախտաբար կան անհատներ, որ իրենց «միջակութիւնը» քողարկելու համար դիմում են տեղի անտեղի ուրիշների վրայ հարձակուելով, ենթադրելով, որ ժողովուրդը կը հիյանայ իրենց այսպէս կոչուած «քաջութեամբ» եւ կը մոռանայ նրանց «կէս անգրագիտութիւնը»:
    Բայց, Ժողովուրդը հօ իրենց մակարդակին չի …..

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930