Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Հռոմի պապը գծեց բարոյականության և պրագմատիզմի նոր սահմանագիծ»

Ապրիլ 15,2015 21:30

«Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որը Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ներկա է գտնվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

– Պարոն Մանուկյան, ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագը և «ցեղասպանություն» բառի օգտագործումը մեծ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար: Ի՞նչ ազդեցություն կունենա դա Հայոց ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման գործում:

– Մենք միշտ ցանկացել ենք, որ աշխարհում հնարավորինս շատ մարդ իմանա Հայոց ցեղասպանության մասին, հնարավորինս շատ պետություններ ու կազմակերպություններ դատապարտեն այն նախ որպես որոշակի բարոյական պատիժ Թուրքիային իր կատարած ոճրագործության համար, որոշ չափով` մեր հարաբերությունների մեջ անվտանգության ապահովման երաշխիք, ինչպես նաև մեր պահանջատիրության հարցի բարձրացման համար, որովհետև մեզ ցեղասպանության են ենթարկել մեր պատմական հայրենիքում՝ խլելով այն մեզանից: Այդ տեսանկյունից այն, ինչ տեղի ունեցավ Վատիկանում ապրիլի 12-ին, շատ մեծ նշանակություն ունի: Մոտ 2 մլրդ 300 մլն քրիստոնյա կա աշխարհում, որոնցից 1 մլրդ 200 մլն-ը կաթոլիկ են, և բոլորի համար Հռոմի պապի խոսքը մեծ կշիռ ունի: Փաստորեն, Հռոմի պապի շնորհիվ միլիոնավոր մարդկանց համար ևս ճանաչելի դարձավ Հայոց ցեղասպանության հարցը, որովհետև, այնուամենայնիվ, շատերը չգիտեն դրա մասին: Բացի այդ, տրվեց բարոյական գնահատական՝ անսպասելի հստակ ձևակերպմամբ, որ XX դարում տեղի է ունեցել 3 ոճրագործություն. մեկը Հայոց ցեղասպանությունն է, երկրորդը՝ հիտլերիզմը, երրորդը՝ ստալինիզմը: Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը հետագայում շատ մեծ նշանակություն կունենա այն նպատակների իրականացման համար, հանուն որոնց մենք պայքարում ենք:

Մանրամասն` այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930