Վերջին օրերին տեղացած անձրեւների հետեւանքով հալվել են սարերին առկա ձյան շերտերը, Դեբեդ գետի հերթական գարնանային վարարումն է: Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան համայնքի ղեկավար Վանյա Դամիրչյանին հարցրինք, թե տեղացած անձեւները եւ Դեբեդի վարարումը կվնասե՞ն այգիներից սպասվող բերքին: Գյուղապետն ասաց, որ դեղձի այգիների փոշոտումն արդեն ավարտվել է, տեղացող անձրեւները չեն կարող վնասել պտղատու այգիների բերքին: Նա ասաց, որ Դեբեդի վարարումից Դեբեդավանի հատվածում, իր տարբերություն գետի վերին հոսանքների, գետի հունը լայն է, վարարած Դեբեդն ավերածություններ չի կատարել, վնասներ չի պատճառել:
Հավելենք, որ Հայաստանի եւ Վրաստանի անկախանալուց հետո երկու երկրների սահմանազատում չի կատարվել: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը, որի հունը գարնանային վարարումներից հետո փոխվում է; Վրացիները ամեն տարի միջոցներ են ձեռնարկում գետի վրացական ափը ամրացնելու համար:
Վերջին մի քանի տարում հայկական ափում այդպիսի աշխատանքներ չեն իրականացվել: Վարարած Դեբեդը հանդիպելով բետոնապատ, գաբիոններով ամրացված վրացական ափին, իր ողջ զորությունը «թափում» է, քանդում է գետի աջակողմյան, հայկական ափը, որի հետեւանքով ամեն տարի Հայաստանի տարածքը որոշակի չափով փոքրանում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ