Ինչպես արդեն տեղեկացրել ենք , Եվրոպական խորհրդարանում ընթանում են «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումներ: Պատվիրակները սուր քննադատություն են հնչեցնում Թուրքիայի հասցեին՝ կոչ անելով նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մինչև անգամ Թուրքիայի նախագահ Էրդողանին մաֆիոզ անվանեցին՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքների համար: Իսկ բուլղարացի պատվիրակները Եվրախորհրդարանի նիստերի դահլիճ էին եկել անմոռուկի նշանով պաստառով:
Բուռն քննարկումներից հետո Եվրախորհրդարանը պատվիրակների ճնշող մեծամասնության հավանությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ