Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջատիրության «մոլուցքը»

Ապրիլ 15,2015 19:55

Արդեն բավական ժամանակ է կարդալով ու դիտելով տարբեր մամուլի ու հեռատեսիլի հաղորդումներ միտքս հանգիստ չէ: Ահա նորից գալիս է Մեծ Եղեռնի հիշատակի օրը, այս անգամ արդեն 100 տարին, եւ հայությունը նորից կարծես կարեւոր սպասումի մեջ է, թե արդյոք Ամերիկայի Նախագահը, վերջապես, կասի այն կարեւոր «խոսքը», կամ արդյոք թուրքերը կընդունեն: Պիտի ասեմ, որ իմ ընտանիքն էլ, եւ հորս եւ մորս կողմից, այդ զազրելի ոճիրի զոհերից է, սակայն ինձ մտահոգողը այն է, թե մեզ իսկապես այդքան կարեւոր է Ամերիկայի Նախագահի կամ թուրքերի գնահատականները: Աշխարհում թերեւս շատ բան չի փոխվել հարյուր տարվա ընթացքում:  Բոլոր քաղաքակիրթ երկրներն էլ իրենց շահերը «գրկած» նստած են, իսկ մենք Դոն Քիշոթի նման ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ենք ակնկալում:

Մեզ հարյուր տարվա առաջվա իրադարձությունները դաս չեղավ: Այս աշխարհում «պահանջելով» ո՞վ ինչի է հասել: Հրեն մեր Հայրենիքում մարդկանցից իրենց օրինավոր տները խլել են, էսքան տարիներ պահանջատեր են, ո՞վ է իրենց տները վերադարձնում: Գուցե կասեք՝ տես. Հրեաները, Հոլակոստը… Բայց նրանք ոչ այնքան մամուլով, խոսքով են իրենց նպատակին հասել, այլ գործնականորեն.  արաբներից հողերն առան, հետո էլ իրենց «սփյուռքը» օգնեց, որ երկիր կառուցեն, ու կառուցեցին կարգին երկիր:

Հիմա գամ մեզ , արդյոք մենք բավարար չափով ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ենք ինքներս մեզ:  Մեր Հայրենիքում վերջին քսան տարում երկու հայտնի նախագահները թալանել են «համեստ» հաշվարկներով մի քանի միլիարդ դոլար: Արդյո՞ք մեր հեղինակավոր կուսակցությունները Հայրենիքում եւ Սփյուռքում պահանջատեր են…այդ փողերով գուցե հնարավոր կլիներ Ղարսի կամ Էրզրումի նահանգը հետ բերել: Գուցե միամիտ բաներ եմ ասում, սակայն ով է էս աշխարհում առանց փողի կամ արյան մի թիզ հող «վերցրել».: Մենք որ դա լավ պիտի իմանանք:  Չինացի կայսրի նման մեր ազատամարտիկների արձանները պիտի դնեինք Հայաստան աշխարհով մեկ, իսկ մենք այսօր նրանց «բանտերում» ենք պահում «ապահովագրության» կարիքներից ելնելով:

Գալուստ Ենոքյան, ԱՄՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Երեք նախագահները….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930