Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի խորհրդարանը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Ազատություն»

Ապրիլ 15,2015 19:44

Եվրոպական Միության խորհրդարանը կոչ է անում Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունը, ասված է խորհրդարանի բանաձևի նախագծում, որն այս պահին քննարկվում է Ստրասբուգում:

«[Հայոց ցեղասպանության] հարյուրերորդ տարելիցի շեմին [Եվրոպական խորհրդարանը] հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական արդարադատության և համերաշխության ոգուն համահունչ միանում է Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ոգեկոչման արարողությանը, և կոչ է անում Եվրամիության Հանձնաժողովին ու Խորհրդին միանալ ոգեկոչմանը», – ասված է բանաձևի նախագծում:

Եվրախորհրդարանը վերահաստատում է 1987 թվականի հունիսի 18-ին իր կողմից ընդունված բանաձևը, ըստ որի 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

Այսօր քննարկվող փաստաթուղթը առաջարկում է նաև սահմանել Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր:

Բանաձևի նախագծում նաև կարդում ենք․ – «[Եվրախորհրդարանը] ողջունում է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ցավակցությունները և օսմանյան հայերի դեմ տեղի ունեցած դաժանությունների ընդունումը՝ որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930