Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կնոջս դիակը կհանեմ գերեզմանից, նոր կտեսնեք». Գյումրիում ծննդաբերությունից մահացած կնոջ ամուսին

Ապրիլ 15,2015 19:00

Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում անցած տարվա մայիս ամսին 3-րդ երեխան ծննդաբերելու ժամանակ մահացած Կարինե Պապանյանի ամուսինը՝ Սամվել Հովհաննիսյանը, այսօր մեկնել է Երևան՝ նշանակված նիստին մասնակցելու, որից հետո, հավանաբար, կուղարկվի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ու պարզ կդառնա, թե  ինչի՞ց վերջապես մահացավ 38-ամյա կինը:

Նիստից դուրս գալով՝ Սամվել Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց. «Այսօր հավաքվել էին թվով 4 բժիշկներ, որոնք ինձ ներկայացան որպես գինեկոլոգներ: Այն բժիշկը, որի դեմ ես բողոքում եմ, նա չէր մասնակցում: Ինձ կանչել էին, որ ասեին, թե քո կինը մահացել է պտղաջրային էմբոլիայից, գիտեն ես երեխա եմ ու պիտի հավատամ…Ինձ ասում են կնոջդ ամբուլատոր քարտը բեր, որ այն ուսումնասիրենք ու վերջնական եզրակացության գանք: Ես բողոքում եմ, թե Գյումրիի թիվ 2-րդ պոլիկլինիկայում կնոջս քարտը պահում են, չեն տալիս, իրավապահները լռում են, գործ չեն հարուցում, էս մարդիկ քարտը ինձանից են պահանջում: Ես հայտարարեցի, որ չեմ հավատում իրենց վարկածին, հենց վերադառնամ Գյումրի, նորից բողոք եմ ներկայացնելու դատախազին: Ասացի, որ ես արտաշիրիմում կպահանջեմ, կնոջս կհանեմ գերեզմանից, օրգանների կեսը կերաք, օջախս մարեցիք, հիմա էլ գրչի մի հարվածով բժշկի՞ն եք ուզում փրկել: Բժիշկը ուզում է գնալ վերապատրաստման արտասահման, ուզում են այնպես անել, որ թղթերը , գործերը մաքուր լինի, խոսքս բժիշկ Վահագ Մադոյանի մասին է: Ես այդ գինեկոլոգների մոտ նորից ասեցի՝ ինչու՞ չթողեցին բժիշկները կնոջս կեսարյան հատում անելու, ես չեմ լռի, կբողոքեմ, ինձ թող չփորձեն ֆռռացնել» ,- ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Նա նաև վրդովված է, որ նախաքննական մարմինը իրեն 11 ամիս շարունակ պատասխանում է, թե դատաբժշկական եզրակացությունը դեռ չի եկել, չգիտես ինչու ձգձգում են, դեռ չեն ավարտել, սակայն այսօր դատաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինը հայտնել է, թե մի թուղթ կար պակաս, նոր են ուղարկել, հենց այդ պատճառով չեն կարողացել ավարտել փորձաքննությունը: Սամվել Հովհաննիսյանի ասելով, Սերժ Սարգսյանին հասցեագրված իր բողոքի պատասխանը Շիրակի մարզի դատախազի տեղակալի մոտ է, իրեն ասել են, որ պատասխան եկել է, սակայն այդպես էլ չի հասկացել, թե ինչ է պատասխանել նախագահը իր բողոքին: «Ինձ թվում է, թե սաղն էլ էդ բժշկի օգտին են աշխատում, նա արտասահման է ուզում գնալ, բայց ես էս հարցը էսպես չեմ թողնի»,- հայտարարեց Սամվել Հովհաննիսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե Օհանջանյան says:

    Հերիք ա, էլի, այ բժիշկներ, ինչի եք թողնում որ ձեզ պախարակելով ման գան, ով ա ձեր իրավունքները պաշտպանելու, հասկացանք մահ է , ցավալի, բայց չի նշանակում որ թույլ տաք ամեն մեկը իր,, կոշիկը թողած իրեն արվեստագետ երևակայի,,: Մադոյանների արևով երդվողներ կան, այդ թվում նաև ես՝ նման իրվիճակում հայտնվել եմ նաև ես, բայց չես կարող ասել բժշկի մեղքով, ամեն մի օրգանիզմ ինդիվիդուլ է, որ? բժիշկը կուզենա իր դոսիեի մեջ մահ լինի, աբսուրդ է չէ? Ես հիմա էլ այն համոզմունքին եմ, որ մասնավորապես Վահագ Մադոյանը հրաշալի, գրագետ սրտացավ ու բարեկիրթ բժիշկ է…. Ընկալում եմ, վիշտը ծանր է, բայց այսպես էլ չի կարելի,,,

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930