ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնոթւյան հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ 2015թ. ապրիլի 12-ին անհայտ անձինք կոտրել են Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղադրված հայկական խաչքարի վրա քանդակված խաչը և վնասել խաչքարը:
Տեղի հայ համայնքը դիմել է քաղաքի համապատասխան մարմիններին (քաղաքային իշխանություններ, ոստիկանություն), որպեսզի խաչքարը վերականգնվի, իսկ հանցագործությունը կատարած անձինք հայտնաբերվեն և օրենքի ողջ խստությամբ ենթարկվեն պատասխանատվության:
Այժմ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում համայնքի կողմից կազմակերպվող ապրիլյան բոլոր միջոցառումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև խաչքարը հետագա վնասումից զերծ պահելու նպատակով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ