Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները շարունակում են Ոսկեպարի սահմանագոտում ամրացնել դիրքերը

Ապրիլ 15,2015 17:51

Նոյեմբերյանի սահմանագոտում, Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղի ծայրամասում ադրբեջանական կարմիր գույնի էքսկավատորը շարունակում է դիրքեր փորել:

Ապրիլի 15-ին ականատես եղանք այդ տրակտորի աշխատանքին: Դրա հիդրավլիկ մեխանիզմի նիկելը փայլում է արեւի տակ, եւ մեծ հեռավորությունից էլ տեսանելի է էքսկավատորի աշխատանքը:

Վերջին շրջանում Ոսկեպար-Բաղանիս հատվածում, Բաղանիս-Այրումի հատվածում ադրբեջանցիներն ամրացրել են դիրքերը, դրանք մոտեցրել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին: Ադրբեջանցիների արածող ոչխարի հոտը տեսանելի է այդ ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաներից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930