Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչը Գաստիկի, Ծգլի, Տլեի խափանման միջոցը թողեց անփոփոխ

Ապրիլ 15,2015 17:49

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը այսօրվա դռնփակ դատական նիստում մերժեց Նուբարաշենի մեկուսարանի մոտ սպանված երրորդ մասի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ եւս մեկի սպանության գործով կասկածվող հեղինակությունների՝ Գաստիկի, Ծգլի եւ Տլեի՝ Վահան Հակոբյանի, Սարգիս Գրիգորյանի եւ Սարգիս Հախանունյանի խափանման միջոցի հարցով փաստաբաններ՝ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի բերած բողոքները:

Լուսինե Սահակյանն ասաց, թե դիմելու են Վճռաբեկ դատարան:

Նրանք վիճարկել են կալանքի հիմքերի հարցը:

Լուսինե Սահակյանն Aravot.am -ին ասաց, որ պահանջել էին ազատ արձակվեն, քանի որ կալանման համար անհրաժեշտ հիմքերն ու հիմնավոր կասկածն առկա չի եղել:

Քննիչը, որն առարկել է դատարանում, Միքայել Համբարձումյանն է եղել:

Վերաքննիչը խափանման միջոցի հարցերով պաշտպանների բողոքները լսել է առանձին-առանձին:

«Հիմնավոր կասկածը առկա չէր, որպեսզի մարդկանց նկատմամբ կալանք կիրառվեր»,-ասաց Լ.Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930