Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի Հայերի Համագումար. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել անօրինությունների դեմ բողոքող կալանավորվածներին

Ապրիլ 15,2015 16:45

Վերջին ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունը դարձել է հերթական բռնարարքների եւ կրիմինալ տարրերի կամ խմբավորումների սանձազերծված գործողությունների ասպարեզ, և այդ միջոցներով սահմանափակվում են քաղաքացիների, հասարակական ու քաղաքական անձնավորությունների սահմանադրական իրավունքները և նրանց ազատ ու անարգել գործունեությունը:

Քննչական մարմինների կողմից զանգվածային անկարգության կասկածանքով որոշումը ապացուցում է, որ վերջին շրջանի այլախոհ ակտիվիստների կալանավորման համար բացակայում են կոնկրետ հիմնավորում: Քննչական մարմինների կողմից հայտարարված  «մեղադրանքով» երկրում կարելի է կալանավորել ցանկացած մարդու, ուստի և «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատուների նկատմամբ կալանավորման որոշումը, կարելի է նրանց դեմ ամիսներ առաջ սկսված քաղաքական ճնշումների շարունակությունը համարել:

Ցավալի է տեսնել, որ Արցախի ազատագրման եւ Հայաստանի անկախության համար պայքարած, ընդհուպ իրենց կյանքը նվիրաբերելու պատրաստակամ անձիք, նման անհիմն մեղադրանքներով կալանավորվում են: Կատարվածը ոչ միայն անձերի, այլ՝ խորհրդանիշների դեմ ոտնձգություն է:

Հնարավոր է չհամաձայնել կալանավորվածների որդեգրած պայքարի եղանակի հետ, բայց հնարավոր չէ չհամաձայնվել և համերաշխություն չհայտնել նրանց արտահայտած մտահոգությունների հետ: Հնարավոր չէ մանավանդ  ընդունել հանրային կարգը խախտելու կասկածանքով նման նվիրյալների կալանավորման հետ:

Հիմնադիր խորհրդարանի հնգյակին, ինչպես նաև Վոլոդյա Ավետիսյանի և Շանթ Հարությունյանի կալանավորումը, խաթարելով հայության միասնությունը, գոհունակություն կարող է պատճառել միմիայն Հայաստանի և հայության հակառակորդներին, վնասելով Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը:

Եվրոպայի Հայերի Համագումարը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ինքնազսպվածության, կոչ կուղղե բոլորին պահանջելով, որ քաղաքական խնդիրները լուծել քաղաքակիրթ և  ժողովրդավարական սկզբունքներով և եղանակով:

Պահանջում ենք հարգել քաղաքացիների Սահմանադրական իրավունքը և անհապաղ ազատ արձակել անօրինությունների դեմ բողոքող կալանավորվածներին՝ անհապաղ և առանց բացառության:

  Եվրոպայի Հայերի Համագումար 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930