Լրահոս
Օրվա լրահոսը

20 միլիոն դոլար վարկ` Հայաստանից ԼՂՀ-ին

Ապրիլ 15,2015 16:30

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարկ է տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը: 20 միլիոն դոլարին համարժեք դրամ վարկը տրամադրվելու է 8% տոկոսադրույքով, մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի ապրիլի 16-ի օրակարգից:

Թե ինչ նպատակով է տրվում վարկը, նշված չէ:

Կառավարության հավանությանը ներկայացվող որոշման մեջ գրված է. «Վարկի հիմնական գումարի մարումը` 2016 թվականի մարտի 25-ից սկսած եռամսյակային, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2015-ի հունիսի 25-ից սկսած եռամսյակային մարումներով իրականացնելու պայմանով: Տրամադրվող վարկի վերադարձման ապահովման միջոց ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվող բյուջետային երաշխիքը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930