Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ ապրիլի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
ՀՀ ԱԺ
Հիմա էլ էնպինի խոժոռ դէմք է ընդունել, որ աւելորդ խօսակցութիւն չլինի 🙂