Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովհաննիսյան. «Վատիկանի կարծիքը նաեւ պետական կարծիք է» (Տեսանյութ)

Ապրիլ 15,2015 16:14

«Պատարագն ինքնին հետաքրքիր էր, սակայն զուտ պատարագը չէր խնդիրը, այլ պատարագի արձագանքները եւ հաջորդող իրադարձությունները»,- ապրիլի 15-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կրոնագետ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ կանխատեսելի էր, որ Թուրքիան կոշտ կարձագանքի: Նա նկատեց, որ փորձ է գործադրել ամեն ինչ տեղափոխել կրոնի դաշտ. «Այստեղ, կարծում եմ, գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ, քանի որ Վատիկանը ոչ միայն կրոնական կառույց է, այլ նաեւ պետական: Եվ Վատիկանի կարծիքը նաեւ պետական կարծիք է, ինչի համար էլ տարբեր երկրներ այնտեղ դեսպանություններ ունեն: Մենք շատ հաճախ պատրաստ չենք լինում ճիշտ օգտագործել նման բարձունքները, եւ այս մի քանի օրերի ընթացքում տեսանք, որ մեր պետական մարմիններից պատասխան արձագանք այդպես էլ չհնչեց, դա ցույց է տալիս, որ շատ տեղերում մեր դիվանագիտական կորպուսը բոբիկ է եւ չի կարողանում դիմագրավել հակառակ հարձակումներին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հովհաննես Հովհաննիսյանը համարում է, որ Հռոմի Պապի հայտարարությունը պետական մակարդակով սրեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունները. «Վերջին տարիներին քաղաքացիական հասարակությունը կենտրոնանում է հասարակական մակարդակում հաղորդագրությունը տեղ հասցնելուն: Ժամանակակից Թուրքիան, եթե ապագայում երբեւէ ընդունի Հայոց ցեղասպանությունը, դա կլինի միայն այն պարագայում, երբ հասարակական ճնշում լինի՝ ներքեւից դեպի վերեւ: Բայց այսօրվա Թուրքիայում եւ այն Թուրքիայում, որը իսլամականացման դարաշրջան է ապրում, համենայն դեպս Էրդողանի իշխանապետության տարիներին, չի կարելի պատկերացնել, որ նման փոփոխություններ կլինեն եւ հասարակությունը դեպի վերեւ ճնշում կգործադրի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930