Լրահոս
Օրվա լրահոսը

Պիպոյան. «Ավիատոմսերի ոլորտում կան չարաշահումներ»

Ապրիլ 15,2015 16:08

Այսօր «Հայելի» ակումբում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական ընկերության նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ ավիատոմսերի շուկայում կան բազմաթիվ խնդիրներ եւ չարաշահումներ: Բաբկեն Պիպոյանի ներկայացմամբ` միջազգային օպերատորը փաթեթը վաճառում է հայաստանյան տուրօպերատորին, վերջիններս էլ փաթեթները վաճառում են այն տուրիստական ընկերություններին, որոնց հետ շփվում է սպառողը: Երբ քաղաքացիները փորձում են վերադարձնել տոմսերը, ըստ Պիպոյանի, հայաստանյան տուրօպերատորները հրաժարվում են այն ընդունել, պատճառաբանելով, իբրեւ թե միջազգային կազմակերպությունների պայմանն է` հետ չվերցնել ավիատոմսերը: Մինչդեռ, ըստ Պիպոյանի, տեղական ընկերություններն իրենց գումարի համար են այդպիսի հայտարարություն անում, նրանք իրավունք չունեն հետ չվերցնել, միջազգային ընկերություններն իրականում նման պայման չեն դնում:

Պիպոյանը նկատեց, որ այդ չարաշահումները կատարվում են վերջին 2 օղակներում, երբ տուրօպերատորն ու տուրգործակալությունը հրաժարվում են հետ վերցնել տոմսերն այն դեպքում, երբ միջազգային օպերատորը դրա համար շատ հաճախ նշում է, որ տոմսերը կարելի է վերադարձնել թռիչքից 4 օր առաջ:
Ըստ հ/կ նախագահի, տուրօպերատորը խստացնում է ժամկետը, տուրգործակալությունն էլ իր 15 դոլարը չկորցնելու համար է ասում` իրավունք չունեմ տոմսը հետ վերցնել. «Ընդ որում, օրենսդրություն, թե ինչ պայմաններ դնելու իրավունք ունի տուրօպերատորը»:

Պիպոյանի խոսքերով` ավիատոմսերի ոլորտն այն ոլորտն է, որտեղ հակամրցակցային գործունեության ռիսկը 99%-է. «Որովհետեւ դեմպինգի էֆեկտ ասածը կարող երկրում շատ հանգիստ աշխատի, բացի սրանից, մի խոշոր ընկերություն կարող է մյուս փոքրին շատ հանգիստ շուկայից դուրս հանի: Մյուս չարաշահումները, որ նկատել ենք, հետեւյալն է` ներկայացնում են փաթեթ` այս կամ այն ուղղությամբ կարող են ձեռք բերել 145 հազար դրամով: Գնում ես տոմսը գնելու, պարզվում է` տոմսին գումարած մի հատ հյուրանոցանման շինություն, որտեղ հանգստանալու պայման չկա: Իսկ մյուս գնային առաջարկը 400 հազար դրամն է եւ ավելին»: Պիպոյանի խոսքերով` այստեղ գովազդն է, որ պետք է կարգավորվի, ճիշտ ներկայացվի առաջարկը:

«Զարգացած եւ զարգացող երկրներում կա, այսպես ասած, սպառողի օդային իրավունք, որը սկսվում է տոմսը ձեռք բերելու պահից, իսկ մենք օդային օրենսդրություն չունենք. սա բացթողում է»,-ասաց Պիպոյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930