«Դա իսկապես դաժան հանցագործություն է, արտաքսում է, ամեն ինչ է՝ բացի ցեղասպանությունից: Դա ցեղասպանություն չի կարելի համարել մի քանի պատճառներով եւ հենց դրանով է հայկական կողմը թույլ այս հարցում»,- այս մասին, ըստ «Armenianreport»-ի, իր ֆեյբուքյան էջում գրել է ռուսական «Alte et Certe» վերլուծական բյուրոյի ղեկավար, Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Եպիֆանցեւը:
Ըստ նրա՝ ուսումնասիրված չեն այդ ողբերգությունից առաջ տեղի ունեցած իրադարձությունները եւ պարզ չէ, թե «ինչ են արել հենց հայերը, որն էլ առաջացրել է թուրքերի զայրույթը: Իսկ նրանք շատ բաներ են արել: Թուրքերն իրոք հայերի դեմ հետապնդումներ իրականացնելու պատճառներ ունեին: Այլ հարց է, որ մեր օրերի նորմերով այդպիսի դաժան բռնությունը հանցագործություն է, սակայն այն ժամանակ հումանիտար նորմերը լիովին ուրիշ էին եւ ցեղասպանություն տերմինը, որպես այդպիսին չկար: Պետք չէ միայն խոսել հայերի նկատմամբ թուրքերի բռնությունների մասին, աչք փակելով նրա վրա, թե ինչ են հայերն արել թուրքերի դեմ»:
Անդրեյ Եպիֆանցեւի կարծիքով՝ թուրքերի կատարածի մեջ չկա այն, ինչով բնութագրվում է ցեղասպանությունը. դիտմամբ ցեղը վերացնելու շարժառիթը. «Նրանք վրեժ են լուծել սպանելով շատերին եւ հետո հայերին զանգվածային տեղահանել են շփման գծից, որտեղ նրանք կարող էին օգնել առաջ եկող ռուսական զորքին: Սակայն թուրքերը ցեղ չեն վերացրել: Արտաքսումը ոչնչացում չէ: Ավելին` հաճախ մարդկանց արտաքսում են, որպեսզի չոչնչացնեն:
Իր կարծիքը նա հիմնավորել է նրանով, որ «այլ վայրերում, որտեղ հայկական բնակչությունը ապստամբություններ չէր իրականացնում, թուրքեր չէր սպանում, պարտիզանական ստորաբաժանումներ չէր կազմավորում եւ ռուսների գալուն չէր սպասում, թուրքերը ոչ ոքի չէին սպանում: Ստամբուլի 70 հազար հայերից թուրքերը արտաքսել են 3 հազար անհուսալիներին, իսկ մնացածների հետ ոչինչ չի եղել»:
Կարդացեք նաև
Մնացածը, ըստ փորձագետի, քաղաքականություն է: Ինչ-որ երկրների ձեռնտու է տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչելը եւ նրանք ճանաչում են: Նա նաեւ կարեւորել է Հայկական սփյուռքի դերը եւ նշել, որ ցեղասպանությունը ճանաչում են այն երկրներում, որտեղ հայեր կան: «Կրկնեմ. ես չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել: Սա ամբողջովին օբյեկտիվ կարծիք է եւ այն հասանելի է կողքից դիտողներին: Ես տեղի ունեցածն անվանում եմ հանցագործություն, որը երբեք չպետք է կրկնվի, բայց եկեք օբյեկտիվ լինենք. դա ցեղասպանություն չէ»:
Այս մեկնաբանություններին Ֆեյսբուքի իր էջում պատասխանել է Ռուսաստանում գործող հայկական «Նոեվ Կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը. «Անդրեյ, կարդալով Ձեր մեկնաբանությունը, ես չեմ կարող գտնել ճիշտ խոսքեր Ձեզ պատասխանելու համար: Դուք կարող եք հայ ազգի ողբերգությունը ցեղասպանություն չանվանել, սակայն հայերին թուրքերի նկատմամբ նմանատիպ գործողությունների մեջ մեղադրելը արդեն չափազանց է: Ես չեմ կարող հասկանալ, թե Թալեաթի եւ Էնվերի հետեւորդները, երբ են հասցրել գնել Ձեզ, սակայն իրենց դրոշի տակ Ձեր կարիերան արդար եւ ծաղկուն չի լինի: Իսկ «խավիարը» սեւ չի լինի, առավելագույնը՝ բադրիջանի: Շատ եմ ցավում, որ մեր ընկերական հարաբերություններն ավարտվեցին Ձեր կոռումպացված գործողությունների պատճառով»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Հ. Գ. Ի դեպ, դեռևս 2011 թվականի փետրվարի 14-ին հրապարակված հոդվածում տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը փաստերով հիմնավորել էր, որ «Armenianreport»-ը ադրբեջանական կայք է։
Տեղահանությունը անջուր և ամայի տարածքներով, ամենևին հոգ չտանելով տեղահանվածների մասին բա ինչ է: Անզոր անչափահաս երեխաների, ծերերի և կանանց տեղահանությունը և երկար ճանապարհ ուղարկելը բա ինչ է: Քուրդ ավազակախմբերի ջարդերի հանդեպ աչք փակելը բա ինչ է:
Մարդուն ազգային պատկանելության համար հետապնդելը, խոշտանգելը, սպանելը բա ինչ է: Շրջապատի թույլտվությամբ ընտանիքի անդամներին սպանելը և կանանց ու աղջիկներին կնության առնելը բա ինչ է: Ազգային լեզուն, հավատը, անունները արգելելը բա ինչ է: Էդ միլիոն ու կեսը պատահականորեն 1915- ին մեռան, ու մյուսները վատ եղանակից տները թողեցին ու փախան: Բա Զուլումը էլ ինչ կարող է նշանակել
«Alte et Certe» կենտրոնը ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ծախու շներ են, իսկ «Armenianreport»-ը ազեռական սայտ ա: Ի՞նչ եք քննարկում, կամ ինչու եք վրդովվել Իշխան ջան:
Իսկ ԱՌԱՎՈՏԸ նույն տրամաբանությամբ կարա Ադրբեջանի սաղ սայտերն էլ թարգմանի տպի… բայց իմաստը որն ա? մանավանդ վերջում նշել են, որ գիտեն ով են: Բա խի՞ եք տպում ընկեր ջան: Հենց Արամ Աբրահամյանը մի քանի անգամ գրառում է արել մեր թշնամու քարոզչությունը չտարածելու մասին: Որ Ռուսաստանցի ա դրա համար եք գրել? Յանիմ հակառուսական եք հա? Բայց Ռուսաստանը ուղիղ քսան տարի առաջ ցեղասպանությունը պաշտոնապես ընդունել է, իսկ էս շունը իսկի ռուս էլ չի, ՀՐԵԱ է… այնպես որ՝ ՀԵՉ ՍԻՐՈՒՆ ՉԻ
Այս կայքը ուղղակի վերահրատարակել է Եպիֆանցեւի ֆեյսբուքյան գրառումը: Նրա էջը բաց չէ ոչ ընկերների համար, ուստի հղումը տվել ենք իրենց:
Մի կերպ յոլա կգնայինք …
Грант джан, ты забыл, кто спонсор “Аравот”-а???!!!!! А Анна Исраелян —самый ярый русофоб! Сейчас в основном она “рулит” тут. И думает,что “самая шустрая” в этом мире(часто теряются неудобные комменты) !! Она не знает, что 90% читающих армян пользуются в основном из российских СМИ, где мало таких “шустрых”, но много умных и честных журналистов!!
Սրա գրածի մեջ չկա որևէ գրագետ բառ, էլ չասեմ նախադասություն: Սա էս շեդեվրը կամ ստեղծել է կամ լրիվ ապուշների համար, բոլորովին չհարգելով լսարանը, կամ ինքն է հազվագյուտ ապուշ. որը ոչ մի պատկեևացում չունի այն մասին, ինչի մասին խոսում է: Եվ ես ի նկատի չունեմ հենց մեր Ցեղասպանության մասին ասածները: Նա գաղափար չունի ինչ է նշանակում ցեղասպանություն:Հատուկ էս ծախված ապուշի համար եմ դնում իրենց իսկ, ռուսական աղբյուրի բնորոշումը: Современный толковый словарь русского языка Т.Ф.Ефремовой – “ГЕНОЦИД”
геноцид [геноцид] м. Действия, совершаемые с намерением уничтожить полностью или частично какую-л. национальную, этническую, расовую или религиозную группу как таковую.
Եթե սա անգամ էս չգիտի, բա էլ ինչ գիտի, որ իրեն թույլ է տալիս բերանը բացել:
Եպիֆանցևի երակներում իր նախահայրերի՝թուրքերի արյունը սկսել է զգացնել տալ..
Ռուսաստանի Դաշնությունը դասվում է այն երկրների շարքը, որոնք ճանաչել են Օսմանյան Թուրքիայում կատարված հայերի ցեղասպանությունը: Ռուսաստանի ճանաչման ակտ է համարվում 1995 թվականի ապրիլի 14-ին ՌԴ Պետդումայի միաձայն ընդունված հայտարարությունը, որով դատապարտվել է ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը հռչակվել դրա հիշատակի օր:
Նախ հետաքրքիր է այն փաստը, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի «եղբայր», «բարեկամ», «ռազմավարական դաշնակից», «անվտանգության երաշխավոր» ներկայացող պետությունն առ այսօր հայերի ցեղասպանությունը ճանաչել է ընդամենը Պետդումայի հայտարարության մակարդակով, որը փաստացի չունի իրավական կշիռ, չի առաջացնում պետական պատասխանատվություն«փուչիկներ»:
Ռուսաստանի Դաշնություն նպատակն է Հայաստանը դարձնել պատերազմի տարածաշրջան(պալիգոն) որտեղ իրենց ուժերը կփորձեն Հայաստանը եվ Թուրքիան:
Հայաստանը դառնալու է ռուսական պալիգոն, միայն մնալու է Երևանը՝ իր օլիգարխներով… մնացածը պալիգոն զորավարժությունների համար, սրանք զոռով դատարկում են Հայաստանը, իսկ Սերժը օգնում է Ռուսներին:Ռուսաստանն արել է բազմաթիվ քայլեր, որոնք բազմաթիվ անգամ հերքել են Պետդումայի 1995 թվականի հայտարարությունը,խուսափելու Թուրքիայի շահի ու դիրքորոշման պաշտպանություն:
Վատիկանում ապրիլի 12-ին հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի համար Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի ելույթում ցեղասպանություն բառի հիշատակումը, ըստ ՍՈԽԵՐԻ խանգարում է հայ-թուրքական հաշտեցմանը, իսկ ահա Ռուսաստանը կարող է օգնել այդ հաշտեցման գործընթացին:
Գոնե մի անգամ կարելի է գրավոր բացատրել ռուսին որ այ շակալներ, հայը թուրքի հետ չի հաշտվի մինչեվ Թուրքիան չճանաչի ցեղասպանությանը:Բայց չթաքցնելով իր հակահայական հայացքները լինելու են Ստամբուլում եւ մասնակցելու են «Դարդանելի օպերացիայի
տոնակատարություններին» որով ել հերքում է Հայերի ցեղասպանությանը թուրքերի կողմից: Բոլորովին ել նշանակություն չունի, որ Ռուսաստանը նաեւ հայերի ցեղասպանությունը կհարգի թե ոչ:Այսօր ամբողջ աշխարհն է դեմ Պուտինի ռեժիմին:Ինչքան կարելի է ոչխար լինել եվ համագործակցել ռուսի հետ, երբ նախկին 12 ԽՍՀՄ պետությունները դուրս են եկել այդ սիստեմից, միայն պետք լինես չորագլուխ Ղարաբաղցի որ գնաս այնտեղ, որտեղ մահ է:
Ինձ թվում է,Դուք գերագնահատում եք Ձեզ՝ նույնացնելով ամբողջ աշխարհի հետ)))))))):
Չգիտեմ ինչ սեռի եք՝ բայց եթե չեք նկատել՝ հոդվածը և քննարկումը լիովին այլ թեմայով է: Ուղղակի երևի ձեր մոտ ռուսաֆոբիայի գարնանային սրացում է: Կարեկցում եմ…
Հարգելի Հրանտ: Մենք իհարկե հրապարակել ենք Հայկի՝ իմ հասցեին պիտակավորումները, բայց խնդրում եմ՝ խնայեք այլոց, եւ փորձեք ձեր տեսակետները հայտնել առանց վիրավորանքների: Եվ ստիպված չենք լինի դրանք չհրապարակել՝ առիթ տալով իրենց դիտողությունները առանց անձնական վիրավորանքների հայտնել չկարողացողներին դժգոհելու, թե ոչ դուրեկան մեկնաբանություններն ենք ջնջում:
Խնդիր չկա, հարգելի Աննա: Ես ընդամենը երկմտում էի, թե ինչպես դիմել սույն տարօրինակ անունով օգտատիրոջը՝ հարգելի պարո՞ն, թե՞ տիկին : Ուրիշ ոչինչ, հավատացնում եմ Ձեզ…)