Ապրիլի 15-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանն այցելեցին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող Գոռ Դարմանյանին:
Մարզպետը հետաքրքրվեց զինվորի առողջական վիճակով եւ շնորհակալություն հայտնեց նրան ու իր զինակիցներին` հակառակորդի հանդեպ աննկուն եւ հերոսական գործողություններ դրսեւորելու համար:
Սարգիս Սահակյանն առողջություն մաղթեց զինվորին, դրամական օգնություն հատկացրեց եւ իր պատրաստակամությունը հայտնեց նրան աջակցել ցանկացած խնդրի առաջացման պարագայում:
Հիշեցնենք, որ Գոռ Դարմանյանը վիրավորվել էր մարտի 19-ին` հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի ձեռնարկած հարձակման հետեւանքով: Ստեփանակերտի հոսպիտալում ամպուտացիայի է ենթարկվել նրա ազդրը: Գոռը Թալին քաղաքից է, սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի առաջին կուրսում:
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզպետարան