Ապրիլի 15-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Վարդենյաց լեռնանցք չհասած 3-րդ ոլորանում, ժայռաբեկորները պոկվել, ընկել են ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածը մաքրել են մանր քարերից` մինչ “Եղեգնաձորի ՃՇՇ” ՓԲԸ-ի աշխատակիցների ժամանումը:
Ժամը 13.15-ի դրությամբ “Եղեգնաձորի ՃՇՇ” ՓԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհահատվածը. այն երկկողմանի երթևեկելի է
Կարդացեք նաև
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն