Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը ապրիլի 15-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Գրողների միության բակում բարբարոսություն է կատարվում:
Նրա խոսքերով՝ ամբողջ խոտածածկը ծածկվել է բետոնով. «Ես դիմել եմ եւ ստացել եմ պատասխան, որ այնտեղ շինարարություն չի կատարվում, բարեկարգում է կատարվում: Այդ մարդիկ, որոնք այդ նամակը գրել են, իրենց մասնագիտությանը լավ չեն տիրապետում: Երկու անգամ եմ գրել, բարեկարգումը մի բան է, շինարարությունը՝ մեկ այլ բան»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Պարոն Պողոսյանը այս խնդրի համար դիմել է Ճարտարապետների միությանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությանը, Գրողների միությանը. «Ինձ փորձում են բացատրել, որ գեղեցիկ կլինի, ընդ որում՝ գրողներն են ասում: Խոսել եմ Գրողների միության մի խումբ անդամների հետ, ասել են՝ շատ լավ է, շատ գեղեցիկ է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ