«Ժամանակին գոյություն ուներ ավանդույթ, որ մանուկները պետք է հաճախեն օպերա, ֆիլհարմոնիա եւ թատրոն»,- ապրիլի 15-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա ներկաներին տեղեկացրեց, որ նոյեմբերին դիմել է Երեւանի քաղաքապետարանին եւ ավագանուն, որպեսզի այդ ավանդույթը վերականգնվի. «Ես առավել քան համոզված եմ՝ այն դպրոցականը, որը լսում է «Արշակ Երկրորդ» օպերան կամ «Անուշը», նա այլ կերպ է դաստիարակվում, քան մյուս երեխաները, որոնք տեղյակ չեն դրանից: Անցել է արդեն հինգ ամիս, ինձ քաղաքապետարանից ուղարկել են կես կիլոգրամ թուղթ: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ թո՛ղ ինձ այլեւս թուղթ չուղարկեն: Ես այդ թղթերից շատ ունեմ, այդ թղթերում չկա բովանդակություն, չկա այն գաղափարի վերաբերյալ սրտացավ վերաբերմունք, որը ես բարձրաձայնել եմ»:
Քաղաքապետարանի պատասխաններից մեկում գրված է, որ առաջիկա ավագանու նիստին Արմեն Պողոսյանին կհրավիրեն. «Երեւանի պաշտոնական հաշվետվության մեջ գրված է, որ ավագանին իր հանձնաժողովներով տարվա ընթացքում անցկացրել է 54 նիստ: Տարվա մեջ 52 շաբաթ կա, այսինքն՝ ստացվում է, որ ամեն շաբաթ նիստ կա, ինչպես պատահեց, որ այս խնդիրը հետաքրքրություն չի առաջացրել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ