Թբիլիսիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը մասնակից չունի: Վաղը պայքարի մեջ ներգրավվելու է 85 կգ քաշային Աղասի Աղասյանը:
Երեկ 77 կգ քաշայինների պայքարից հետո Հայաստանի հավաքականը երկամարտում նվաճած 1-ական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով թիմային պայքարում 38 երկրների մեջ առայժմ ընթանում է 3-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ