«Չեմ կարծում, թե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կտրուկ փոփոխություն սա կբերի»,- Վատիկանում Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած ելույթի մասին ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Բայց և նշում է, որ սա մասշտաբային իրադարձություն էր, ավելի, քան ներկայացվում է լրատվամիջոցներում ու սոցցանցերում։ «Հռոմի պապի ասածը Ցեղասպանության մասին ավելի կարևոր էր, քան եթե այդ մասին որևէ երկրի նախագահ խոսեր»,-շեշտել է նա։ Ասում է՝ համաշխարհային մասշտաբի կրոնական առաջնորդը Գրիգոր Նարեկացու «Նարեկ» աշխատության մասին էր խոսում, ինչը ևս մեծ պատիվ է բերում մեզ՝ հայերիս։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև