ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հարց ուղղեց այն մասին, թե ինչպես են պետբյուջեի հաշվին դատախազության, ոստիկանության մի շարք պաշտոնյաների նվիրել բավականին թանկարժեք բնակարաններ: Խոսքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, ավագ դատախազի եւ այլ պաշտոնյաների մասին է: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պետական ծառայության մեջ գտնվող առնվազն 28 անձի շուրջ 117 հազար դոլար արժողությամբ բնակարան է տրամադրվել: Բնակարանները գնվել են 2 մասնավոր ընկերություններից՝ առանց մրցութային կարգի. «Ինչո՞ւ հենց իրենց նվիրեցիք այդ թանկարժեք բնակարանները: Այդ մարդիկ դրա կարիքը չունեին, ունեին նույնիսկ իրենց անունով սեփականություն»: Գագիկ Խաչատրյանը չհերքեց, որ իսկապես, նման գնում բյուջեի հաշվին կատարել են:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դա աղաղակող կոռուպցիայի փաստ է. «Ես դահլիճում իմ տեղից էլ ռեպլիկ թողեցի, որ եթե սոցիալապես անապահով էին, սոցիալապես անապահովին 117 հազար դոլարանոց բնակարան չեն տալիս: 117 հազարով քաղաքի կենտրոնում կարելի է հսկայական առանձնատուն առնել»:
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացրել ենք, Կոռուպցիայի հանձնաժողովում ԲՀԿ-ն հայտարարել է, որ ունենալու է իր ներկայացուցիչը: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Զարուհի Փոստանջյանի բարձրացրած այդ հարցը ներառել են այն հարցաշարում, որը Կոռուպցիայի հանձնաժողովում կներկայացնի Միքայել Մելքումյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
էտ գումարով (28*117000=3.276.000 $) բնակարանով կապահովեին ամբողջ Գյումրի քաղաքի դոմիկներում ապրող բնակչությանը: Ողբամ զքեզ հայ ժողովուրդ:
Լավ,սրանց ամոթը որ ծակն է մտել ու դուրս չի գալիս։