Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Պետրոսյանը չի սպառնացել, չի խաբել

Ապրիլ 15,2015 13:21

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ թողեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը`ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի գործով:

Հիշեցնենք, 2014-ի դեկտեմբերին  Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանն իր մոր հետ դիմել էր ոստիկանություն՝ բողոքելով, թե իբր «Ապարան» ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը «սպառնալիքի եւ խաբեբայության» միջոցով իրենից «խլել» է Աշտարակ-Էջմիածին ճանապարհին գտնվող «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանը:

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Ստեփան Սուքիասյանը 2015 թվականի հունվարին որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որից հետո Ռաֆայել Մխիթարյանը դատարան հայց է ներկայացրել` ընդդեմ քննիչի որոշման: Մխիթարյանի հայցում ասվում է. «Քննիչի կողմից կայացրած որոշման դեմ առարկում եմ ամբողջությամբ, այն չի արտացոլում  իրականությունը, որոշումը բացահայտ անհիմնավորված է, չպատճառաբանված»:

Սակայն, դատական նիստում Մխիթարյանն այդպես էլ չի կարողացել պատշաճ հիմնավորումներ ներկայացնել եւ դատարանը հօգուտ քննիչի որոշում է կայացրել: Այդ որոշումն էլ այսօր Ռաֆայել Մխիթարյանը պիտի վիճարկեր ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն չի ներկայացել դատարան, իր պաշտպանն է եղել:

Վերաքննիչն էլ քննել է բողոքաբերի բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանի կայացված վճռի օրինականության հարցը, որոշել է, որ վճիռն օրինական է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930