Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերների կոչը ազատամարտիկներին

Ապրիլ 15,2015 12:36

Սիրելի՛ ազատամարտիկներ, ձեզնից շատերը հերոսացան Արցախյան ազատամարտի և Հայաստանի սահմանները պաշտպանելու ժամանակ, սակայն կարծում ենք, որ հերոս համարվելու համար բավարար չէ միայն պատերազմի ժամանակ վտանգել սեփական կյանքը հանուն ժողովրդի, այլ նաև պատրաստ լինել խաղաղ պայմաններում պայքարել հանուն ժողովրդի բարեկեցության և արդար ու արժանապատիվ կյանքի։

Ցավոք սրտի խաղաղ ժամանակների հերոսները խանգարում են օրվա իշխանություններին, քանի որ նրանք ստիպում են մարդկանց ազատ մտածել, հասկանալ իրենց էությունը, դադարել վախենալ և դրանով խարխլում հանցավոր իշխանության հիմքերը։

Խաղաղ ժամանակների հերոսներին այսօր ահաբեկում են, ենթարկում բռնությունների և ազատազրկում քաղաքական դրդապատճառներով։

Ապրիլի 7-ին Հայաստանում քաղբանտարկյալների թիվը ավելացավ ևս 5-ով։ Անհիմն մեղադրանքներով կալանավորվեցին լեգենդար հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը։

Կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին, ում համար թանկ է մեր հայրենիքի և ժողովրդի ապագան, ովքեր անտարբեր չեն խաղաղ ժամանակի հերոսների ճակատագրով, ում համար թանկ է հայ ֆիդայու պատիվն ու արժանապատվությունը, մասնակցել ս․թ․ ապրիլի 17-ին ժամը 18.30-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքին և երթին։

  «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ միության» 30 ազատամարտիկներ

15 ապրիլ 2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարեգին says:

    եւ խի՞ չեն յայտնվում էս «30 ազատամարտիկներ»ի անունները… Սա՝ հանրային բողոք անելու… գաղտնի կո՞չ ա: Նաեւ յիշենք որ էդ գումարտակում պարբերաբար ծառայել են նվազագոյնը 600 անձիք… այս խորհրդաւոր երեսունը – եթե կան – անոնցմէ են արդյոք որոնք հասան ամենավերջում, երբ որ արդեն ամեն բան պրծել, աւարտե՞լ էր… լիովին թրքազուրկ տարածքներում քաջաբար պահակություն անելու համար… «լեգենդար հրամանատար Ժիրայր Սեֆիլյան», հա՞… միակ լեգենդար մարդիկը որ եղել են այս գումարտակում՝ նահատակվածներն են… Փառք նրանց յիշատակին…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930