2015թ. ապրիլի 15-ին «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ում (Դեպոզիտարիա) կազմակերպվել է մամլո ասուլիս կապված կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվության հետ: Մամլո ասուլիսին ներկա են եղել Դեպոզիտարիայի, ինչպես նաև ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:
Ասուլիսի ժամանակ Կենսաթոշակային համակարգի սպասարկման դեպարտամենտի ղեկավար Տիգրան Պետրոսյանը պարզաբանել է տարեկան հաշվետվության նպատակը, ինչպես նաև ներկայացրել է հաշվետվության մեջ առկա տեղեկատվությունը:
Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար նախատեսված հաշվետվություն է, որը պարունակում է մասնակցի կենսաթոշակային հաշվի մասին մանրամասն տեղեկատվություն նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, այդ թվում՝
· կատարված կուտակային հատկացումների չափը,
· կատարված կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակը,
· կենսաթոշակային ֆոնդերի փայերի հետ կապված գործարքները,
· կենսաթոշակային ֆոնդերի փայերի հաշվարկային արժեքը,
· տեղեկատվության լրացման վերաբերյալ բացատրական ուղեցույցներ, և այլն:
Հաշվետվությունը մասնակիցն առաջին անգամ ստանում է թղթային ձևով, եթե այլ տարբերակ չի ընտրել: Հետագա տարիներին հաշվետվությունը ստանալու/չստանալու համար մասնակիցը պետք է ներկայացնի համապատասխան դիմում կենսաթոշակային համակարգի Հաշվի օպեարտորների կամ «ԻՄ ՀԱՇԻՎԸ» ծրագրային հավելվածի միջոցով: Կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորների ցանկը կարող եք գտնել հետևյալ հղումով, իսկ «ԻՄ ՀԱՇԻՎԸ» ծրագրային հավելված կարող եք մուտք գործել https://epension.am կայքի օգնությամբ:
Հաշվետվության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարեք Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ)՝ 114 թեժ գծի հեռախոսահամարով, ՀՀ Հարկային ծառայություն՝ 060-54-44-44 թեժ գծի հեռախոսահամարով, ինչպես նաև Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա՝ 010-543-321 (լր. 133) հեռախոսահամարով:
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին այլ տեղեկատվություն ստանալու համար այցելեք՝ www.epension.am, www.abcfinance.am, www.nasdaqomx.am:
Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի մասին
Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) Հայաստանի միակ արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարն է և պահառուն: 05.06.2009թ.-ից ՀԿԴ միակ բաժնետերն է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն:
ՀԿԴ-ն անդամակցում է Եվրասիական Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիային (AESCD) և Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի (ANNA) լիիրավ անդամ է: 2014թ.-ից ՀԿԴ-ն իրականացնում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրի վարումը և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառությունը: