Լրահոս
Օրվա լրահոսը

Թալանի մեխանիկան. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 15,2015 12:06

Ուսումնասիրելով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերը, Վերահսկիչ պալատը ուշագրավ փաստ է արձանագրել. չնչին տոկոսներով ներգրավված վարկը մինչեւ գյուղացուն հասնելը տասնապատիկ թանկացել է։ 0,75 տոկոսով ստացված գումարը ծրագրերի իրականացման գրասենյակով եւ ֆինանսական հաստատություններով անցնելուց հետո դարձել է մինչեւ 17,7 տոկոս։  2014թ. հաշվետվության մեջ Վերահսկիչ պալատն անդրադարձել է նաեւ գյուղատնտեսության ոլորտին։ Մասնավորապես իրականացվող ծրագրերին։

«Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրով նախատեսված է եղել ենթավարկերի տրամադրում։ Դրանով նպատակ է դրվել նպաստել փոքր եւ միջին գյուղական բիզնեսի զարգացմանը, ֆերմերների եւ գյուղական ձեռնարկությունների՝ շուկաներից օգտվելու հնարավորությունների բարելավմանը, գյուղական տարածքներում շուկայական ուղղվածություն ունեցող մասնավոր եւ հասարակական ներդրումների խթանմանը։

Ծրագրի իրականացմանը մասնակցել է երկու բանկ եւ հինգ վարկային կազմակերպություն։ Ֆինանսական այդ կառույցներից ստացվել է փոխառությունների տրամադրման 92 հայտ։ Դրանք բավարարվել են ծրագրերի իրականացման գրասենյակին տրամադրված միջոցների հաշվին։ Այստեղից էլ մեկնարկել է վարկերի թանկացման ամբողջ գործընթացը.

-Ֆինանսական միջոցները ԾԻԳ-ին տրամադրվել են տարեկան 0,75 տոկոս տոկոսադրույքով, իսկ ԾԻԳ-ն իր հերթին բանկերին եւ ունիվերսալ վարկային կազմակերպություններին գումարը տրամադրել է ԱՄՆ դոլարի դեպքում 4 տոկոսով, իսկ ՀՀ դրամի դեպքում՝ 9,9.75 եւ 10 տոկոսով,- 2014թ. տարեկան հաշվետվության մեջ արձանագրել է Վերահսկիչ պալատը։

Թեպետ, ի տարբերություն նախորդների, այս անգամ ՎՊ-ն խուսափել է հաշվետվության մեջ երեւույթին գնահատական տալուց, այնուհանդերձ ակնհայտ է, որ այս օղակում տեղի է ունեցել ներգրավված միջոցների էական թանկացում։

Ծրագրերի իրականացման գրասենյակով անցնելուց հետո ֆինանսական հաստատություններին դոլարով տրամադրված գումարների գինը բարձրացել է ավելի քան 5 անգամ։ Թանկացումը շատ ավելի մեծ է եղել դրամով տրամադրված միջոցների դեպքում։ Հասկանալի է, որ այստեղ, կապված ազգային արժույթի արժեզրկման հավանականության հետ, ռիսկայնությունն ավելի մեծ է։ Սակայն արդյոք այնքա՞ն, որքան գնահատել է ԾԻԳ-ը։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930