Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը եւ PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը: Թեման՝ ինչպես են համաշխարհային աստղերը նպաստում Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Անհասկանալի է, թե ինչու հայ ժողովրդին Քիմ Քարդաշյանի նկատմամբ մեծ սեր վերագրվեց: Ժողովուրդը նրա համար «գժվեց» որովհետև ցեղասպանության միջազգային ճանաչմանն էր նպաստելու, թե՞ որ իր պոռնո կադրերն աշխարհի սեփականությունն էր դարձրել: Իրականում նրա գալն ու գնալը սարքովի հանդես չէ՞ր, որի շուրջ ծվծվացողները ժողովրդի նույնիսկ 000000,1 տոկոսն էլ չէին կազմում: Մի խոսքով, մեդիադաշտի փչած փուչիկը չէ՞ր միթե Քիմ Քարդաշյանի ժողովրդայնությունը Հայաստանում: Այդպես ասում եմ, որովհետև վստահ եմ, որ իմ ժողովուրդն այդ աստիճանի կեղծավոր և երեսպաշտ չէ, որ քանի դեռ այդ կինն այստեղ չէ՝ ետևից ինչ ասես՝ ասի, իսկ երբ գալիս է ասի՝ «մենք քեզ սիրում ենք»: