Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է սովորել ապրել առանց ռուսների. «Ժողովուրդ»

Ապրիլ 15,2015 11:55

Դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումների դադարելու արդյունքում Հայաստանի արդյունաբերական ճյուղերից մեկը, որն էապես նպաստում է նաեւ գյուղատնտեսության զարգացմանը, սնանկացման շեմին է հայտնվել։ Խոսքը կոնյակ եւ գինի արտադրող ձեռնարկությունների մասին է։

Այս տարվա արտահանման մանրամասն տվյալները, մասնավորապես, ըստ ապրանքատեսակների եւ երկրների, կհրապարակվեն այս ամսվա վերջին։ Սակայն առկա տվյալներից հայտնի է, որ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանից արտահանումն անցած տարվա համեմատ նվազել է 25,2 տոկոսով։ Ավելին՝ նվազումը տեղի է ունեցել հենց հատկապես դեպի Ռուսաստան արտահանում չիրականացնելու արդյունքում։

Սակայն, ողջ խնդիրն այն է, որ դեպի Ռուսաստան արտահանման ընդհանուր ծավալներում հիմնական մասը կազմում են մեկ խմբի ապրանքներ, դրանք են՝ էթիլային սպիրտ, չբնափոխած, 80 ծավ.% սպիրտի խտությամբ, սպիրտային թուրմ, լիկյոր եւ այլ սպիրտային ըմպելիք։ Իսկ ավելի կոնկրետ՝ խոսքը գնում է հայկական կոնյակների մասին։ Մասնավորապես, անցած՝ 2014 թվականի արդյունքներով Հայաստանից դեպի Ռուսաստան է արտահանվել 308 միլիոն 397 հազար դոլարի ապրանք, որից 132 միլիոն 325 հազարը եղել են վերը նշված խմբի մեջ մտնող ապրանքները։ 2014-ին Հայաստանից ընդհանուր արտահանվել է 164 միլիոն 915 հազար դոլարի սպիրտային ըմպելիք։

Ի դեպ, 2013-ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների ծավալները եղել են 335 միլիոն 165 հազար դոլար, որից 152 միլիոն 788 հազարը՝ սպիրտային ըմպելիքները։ Այսինքն՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալների 26 միլիոն 768 հազար դոլարի անկման հիմնական մասը՝ 20 միլիոն 463 հազարի չափով, բաժին է հասել հենց սպիրտային ըմպելիքներին։

Սպիրտային ըմպելիքների արտահանման անկման արդյունքում Հայաստանը, կարելի է ասել, կրկնակի է տուժում։ Մի կողմից՝ Հայաստանի տնտեսությունը չի ստանում իր համար նշանակալի այդ գումարները՝ արտադրողներին դնելով ծանր կացության մեջ։ Մյուս կողմից էլ՝ տուժում են նույն արտադրողներից անմիջական կախվածության մեջ գտնվող խաղողագործները։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930