«Դա իրոք պատմական իրադարձություն էր: Մենք բոլորս շատ ոգեւորված էինք, ժողովուրդը լավ ընդունեց, ամեն ինչ շատ լավ կազմակերպված էր»,- այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում անդրադառնալով ամսի 12-ին Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում Հռոմի Պապի կողմից հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցված պատարագին` իր տպավորությունները փոխանցեց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, որը մասնակցել էր արարողությանը:
Բանախոսը նաեւ շատ կարեւորում է Պապի անձը ու նկատում, որ այս ամենում նախորդ Պապի ավանդն էլ կա. «Սա բոլորի աշխատանքն է, որ բերեց արդյունքի, քանակը որակի վերածվեց»:
ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կատարվածը միայն համահայկական երեւույթ չի համարում: Նա նույնպես շեշտադրում է անում Հռոմի Պապի պարկեշտ անձնավորություն լինելու փաստը: Պատմաբանի համոզմամբ, առաջիկայում մենք ականատեսը կլինենք թե կաթոլիկ երկրները մեկը մյուսի ետեւից ինչպես են ճանաչելու ցեղասպանությունը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ