Մաքրեք Հայաստանի մուտքը:
Այս նկարները փաստում են այն մասին, թե որքանով են մեր պաշտոնյաները անշահախնդրորեն սիրում մեր երկիրը և որքան են ջանք թափում, որքան են աշխատում թե՛ մեր հայրենակիցների, թե՛ օտարների մոտ Հայաստանի մասին հնարավորինս լավ տպավորություններ թողնելու ուղղությամբ:
Զվարթնոցի հարակից տարածքում, որի կողքով անցնում են ՀՀ նախագահից սկսած բոլոր պաշտոնյաները, մասնավորապես Երևանի քաղաքապետը, տարածքային կառավարման նախարարը, Արմավիրի մարզպետը, չեք տեսե՞լ այդ աղբանոցը, որի մեջ արածում են կովերը, չեք մտածե՞լ, որ դա ձեր անտարբերության վկան է և Հայաստանի մուտքի աղբանոցը սին է դարձնում երկիրը սիրելու մասին ձեր բոլոր խոսքերը: Մի՛ խոսեք, այլ՝ գործե՛ք:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ