Նրանց այդպիսի հնարավորություն կընձեռվի «Բոլոր աստղերի» մրցամարտում, որն ՈՒԵՖԱ-ն ցանկանում է կազմակերպել NBA-ի եւ NHL-ի օրինակով:
Եվրոպայի ուժեղագույն լիգաների մրցամարտում կհանդիպեն «Հյուսիսը» եւ «Հարավը»: «Հյուսիսի» կազմը կհամալրեն Անգլիայի պրեմյեր լիգայի, Գերմանիայի բունդեսլիգայի եւ Ռուսաստանի պրեմյեր լիգայի ներկայացուցիչները, իսկ «Հարավի» կազմում կընդգրկվեն Իսպանիայի պրեմյեր լիգայի, Իտալիայի «A» սերիայի, Ֆրանսիայի լիգայի եւ Պորտուգալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստները:
Նախագծի մեկնարկը կտրվի 2017 թվականից ոչ շուտ: ՈՒԵՖԱ-ն դեռ պետք է հովանավորներ գտնի, կնքի գովազդային պայմանագրեր եւ լուծի հեռուստահեռարձակման իրավունքների հարցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ pmfootball.sportblog.com-ի