Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հակոբյանը. Տարել են նաեւ փեսայիս ատրճանակի դատարկ պատյանը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 15,2015 11:13

Հիմնադիր Խորհրդարանի Գյումրու տարածքային կառույցի պատասխանատու, օրերս գրավի դիմաց ազատ արձակված Արամ Հակոբյանը երեկ որոշ մանրամասներ ներկայացրեց ապրիլի 7-ին իր տանն իրականացված խուզարկության, տանիքից հայտնաբերված նռնակի եւ իր ձերբակալության մասին։

 – Ձեր տան տանիքից խուզարկության ընթացքում հայտնաբերվեց մարտական նռնակ։ Ի վերջո՝ ո՞ւմ է դա պատկանում։

– Նախ՝ ես տեղյակ չեմ, թե ինչպես հայտնաբերեցին նռնակը։ Նույնիսկ ընթերական 30 հոգու ներկայությամբ հայտարարեց, որ ինքը չի տեսել որեւէ հայտնաբերված նռնակ, տեղյակ չէ, թե որտեղից եւ ինչպես են դա հայտնաբերել։ Բայց ամենազավեշտալին այն էր, որ քննիչն ընթերակային ասաց, թե ոչինչ՝ դու արձանագրության տակ ստորագրի, հետո առանձին կարծիք կհայտնես խուզարկության վերաբերյալ։

Խուզարկության ընթացքում հայտնաբերված նռնակը ոչ թե իմ տան տանիքից, այլ հարեւանությամբ գտնվող հորեղբորս տան տանիքից է հայտնաբերվել։ Հորեղբորս տանը մարդ չի բնակվում, չի օգտագործվում ո՛չ տունը, ո՛չ տանիքը։ Փնթի գործ են արել, մտածել են, թե դա մեր տանիքին է, ու դրել են այդ նռնակը։

Այս կտուրը բաց կտուր է, ցանկացած ոք հեշտ կարող է բարձրանալ եւ ինչ-որ բան տեղադրել։ Ես այդպես էլ չհասկացա, թե իրենց նպատակը որն էր, որ այդ աստիճան ցինիկ վերաբերմունք դրսեւորեցին մեր նկատմամբ։ ֊

– Բացի նռնակից՝ էլ ի՞նչ են առգրավել ձեր տնից։

– Բացի նռնակից՝ առգրավել են աղջկաս համակարգիչը, երկու փայտի կտորներ՝ որպես զանգվածային անկարգության խորհրդանիշներ։ Տարել են նաեւ փեսայիս ատրճանակի դատարկ պատյանը, նա զինվորական է եղել։ Իմ աշխատություններս են տարել, մի խոսքով՝ ինչ կար-չկար հավաքել-տարել են։ Խուզարկել են նաեւ իմ գրասենյակը, որտեղից էլ առգրավել են պաստառներ, թռուցիկներ, գրքեր:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930